Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 10-ին Երևանից և ՀՀ մարզերից բազմաթիվ ահազանգեր են ստացվել` քամու հետևանքով առաջացած վնասների փաստերի առթիվ

Ապրիլ 11,2025 21:21

Ապրիլի 10-ին, ժամը 06:59-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի,  Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Հերհեր գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում և Դալար գյուղում վնասվել են թիթեղներ, անձրևատար խողովակներ,  ցուցանակներ, էլեկտրական լարեր, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման, խողովակների, սյուների ամրացման, ալեհավաքների հեռացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930