Լրահոս
Օրվա լրահոսը

Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը կպայքարեն ԵԱ չեմպիոնության համար

Ապրիլ 11,2025 20:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունահռոմեաական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Բրատիսլավայում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում մտան եզրափակիչ եւ վաղը կգոտեմարտեն չեմպիոնական տիտղոսի համար:

Կիսաեզրափակչում Ասլանյանը մեկուկես րոպեում առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկի նկատմամբ եւ վաղը եզրափակչում կգոտեմարտի թուրք Քերեմ Քամալի հետ:

Մալխաս Ամոյանը 5:1 հաշվով պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող ջավախքցի Հայկ Մնացականյանին ու վաղը կփորձի նվաճել Եվրոպայի առաջնության իր չորրորդ անընդմեջ ոսկին:

55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը չկարողացավ հաղթահարել կիսաեզրրափակիչը եւ բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Վախթանգ Լոլուայի հետ գոտեմարտում:

Այսօր պայքարի մեջ մտած մեր մյուս երկու ըմբիշները՝ 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն են ստացել եւ կարող են պայքարել բրոնզի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930