Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն արդարացվեց

Ապրիլ 11,2025 17:59

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր հրապարակվեց արցախցի 71-ամյա Ալբերտ Առստամյանի վերաբերյալ վերդիկտ: Ըստ որի՝ դատարանը ապացուցված չհամարեց մեղսագրվող հանցակազմի առկայությունը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Ալբերտ Առստամյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և կայացնել վերդիկտ:

Իսկ դատարանն, ըստ էության, ընդունեց արդարացնող վերդիկտ: Նշանակվեցին լրացուցիչ դատալսումներ:

Հիշեցնենք, որ 71 ամյա Ալբերտ Առստամյանը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930