Արցախ TV. Հայացքն Արցախին հաղորդման հյուրը «Աստղիկ» բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Շահեն Դանիելյանն է։ Ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, մասնագիտական կրթություն ստացել Երևանի բժշկական համալսարանում։ 3-րդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը։ Շատերի պես թողեց ուսումը և վերադարձավ հայրենիք։ Պատերազմի ավարտին արդեն սպայի ուսադիրներով էր, ինչը վկայում է նրա կատարած սխրանքների մասին։ 44-օրյայի ժամանակ Մոսկվայում էր և, պատերազմի բոթը լսելուն պես, ընկերներով որոշեցին գալ Արցախ։ Երբևէ չի պատկերացրել, որ կկորցնենք Արցախը, բայց և չի հուսահատվում՝ մտածելով, որ մի օր անպայման վերադառնալու ենք։
Ամբողջական տարբերակը՝