ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակն արձագանքել է Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հարցազրույցին, որում նա պատմել է, թե ընդլայնված կազմով հանդիպումից հետո ՀՀ նախագահի հետ երկկողմ զրույցի ընթացքում Արմեն Սարգսյանը խնդրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել հետեւյալ ձեւակերպմամբ իր պատգամը.
«28 տարի առաջ մենք հզոր էինք, իսկ Ադրբեջանը՝ թույլ: Մենք տիրացանք Ղարաբաղին, ձեզ նվաստացրինք ու ձեզ հետ չբանակցեցինք: 28 տարի ձեզ ստորացրինք ու այս օրն ընկանք: Դուք մեր սխալը չկրկնեք»:
«Մամուլում շրջանառվող` Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերը աղավաղված մեկնաբանություններ են, որոնք խեղաթյուրում են խոսակցության իրական էությունը»,- ասված է ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակի տարածած մեկնաբանության մեջ: