Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը

Ապրիլ 11,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհի հետ:

Կողմերը քննարկել են հայ-հնդկական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հակոբ Արշակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ դրանք հիմնված են դարավոր պատմության եւ փոխադարձ հարգանքի վրա:

Բարձր գնահատելով երկու խորհրդարանների միջեւ արդյունավետ փոխգործակցությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է Ազգային ժողովում իր ղեկավարությամբ գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:

Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայան Սինգհը կարեւորել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը՝ նշելով Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորմանն ուղղված քայլերի առանձնահատուկ դերը խորհրդարանական կապերն էլ ավելի ամրապնդելու եւ նոր հեռանկարների ստեղծման հարցում:

Հարիվանշ Նարայան Սինգհը մեծապես կարեւորել է 2024 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հնդկաստան՝ ընդգծելով փոխայցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հնդկաստանի պատվիրակության անդամներն իրենց աջակցությունն են հայտնել նախագծի առթիվ՝ շեշտելով, որ Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, եւ տարբեր ոլորտներում առկա է մեծ ներուժ:

Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930