Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ում քննարկվել են նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Ապրիլ 11,2025 17:27

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու  առկա խնդիրները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել համատեղ աշխատանքային քննարկումները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930