Ermenihaber. Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Բուրսա քաղաքի Յըլդըրըմ շրջանի Սեթբաշը թաղամասում գտնվող և փլուզման եզրին գտնվող 300 տարվա հայկական եկեղեցին վերանորոգվելու է:
Սակայն ինչպես հայտնում են Յըլդըրըմի շրջանային ղեկավարությունից, եկեղեցին վերականգնվում է ոչ թե այն որպես հայկական եկեղեցի վերաբացելու, այլև որպես մշակութային կենտրոն ծառայեցնելու:
Նշվում է նաև, որ եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում Թուրքիայի «Երեխաների պաշտպանության կազմակերպություն» (ÇEK) կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու: