Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով. Արցախի տեղեկատվական շտաբ

Ապրիլ 11,2025 16:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի տեղեկատվական շտաբ. Տարօրինակ զուգադիպությամբ` բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։

Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած այսպես կոչված որոշ գործիչներ։ Նպատակը մեկն է՝ պառակտել և թույլ չտալ, որ հանուն սեփական իրավունքների պաշտպանության արցախցիները հանդես գան միասնական ճակատով։

Այս համատեքստում հարկ ենք համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ 2023 թվականի նոյեմբերին 8-ին, հաշվի առնելով հանրային պահանջը և համացանցում հայտնված առերևույթ հանցագործությունների մասին տեղեկությունները, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմել է համապատասխան գրությամբ՝ խնդրելով ձեռնարկել գործուն քայլեր ու դրանց տալ իրավական գնահատական։

Համաձայն այդ գրության՝ ՀՀ իրավապահ մարմիններում, քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում հարուցվել են քրեական վարույթներ։ Դրանց շրջանակում առգրավվել են Արցախի ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային սերվերներն ու տրամադրվել պահանջվող տեղեկությունները։

Վերոնշյալ վարույթների շրջանակում նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է որպես վկա։

Եվս մեկ անգամ դիմում ենք ՀՀ շահագրգիռ մարմիններին՝ հատկապես իրավապահ համակարգին, ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ հնարավոր հանցագործություններն ու դրանց կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն, ցուցաբերել խոհեմություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930