«2024-ը մեզ համար պարզապես աճի տարի չէր. մենք իրական և վճռական քայլ կատարեցինք դեպի թվային կոնվերգենտության նոր հանգրվան: Viva-ն դարձել է բջջային ու ֆիքսված կապ, հեռուստատեսություն, ամպային ծառայություններ, բազմազան հավելվածներ, նորարարական ՏՏ լուծումներ առաջարկող թվային էկոհամակարգ։ Մենք գործարկել ենք համակցված լուծումներ, որոնք այսօր մեր բաժանորդների առօրյայի մաս են կազմում։ Թվային աշխարհն դարձել է ավելի մոտ, հարմար և հասանելի:
2024թ.-ին իրականացված ռեբրենդինգն արտահայտում էր ընկերության թվային վերափոխման որակական նոր փուլը՝ թվային նոր դարաշրջանում ընկերության արժեքներն ու տեսլականը: Մեր առաջընթացը հնարավոր չէր լինի առանց իմ բոլոր թիմակիցների, որոնք օր օրի ապագայի տեսլականը դարձնում են մեր ներկան: Մենք եղել ենք ու շարունակում ենք մնալ ոլորտի առաջատարը: Շնորհակալ եմ մեր բաժանորդներին, որ վստահեցին ու աջակցեցին մեզ: Մենք միասին անցանք այդ ճանապարհը։ Իսկ լավագույնը դեռ առջևում է»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Բաժանորդներ
2024 թվականի վերջի դրությամբ Viva-ն ունի 2,3 միլիոն բաժանորդ՝ 1,2 տոկոսով ավելի, քան 2023 թվականին: Նույնչափ աճել է ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը: Բջջային ինտերնետից օգտվում է բաժանորդների գերակշիռ մասը՝ավելի քան 80%-ը:
2023 | 2024 | 2024/ 2023 | |
Ակտիվ բաժանորդների քանակ | 2․316․656
|
2․344․193 | 1,2% |
Ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդներ | 1․874․430 | 1․897․250 | 1,2 % |
Եկամուտներ
2024 թվականի արդյունքներով ընկերությունն արձանագրում է ֆինանսական կայուն բարձր աճ: Թե՛ գործառնական եկամուտները, թե՛ ինտերնետ ծառայություններից ստացված եկամուտները 2023-ի համեմատ աճել են շուրջ 6%-ով՝ համապատասխանաբար կազմելով 56,86 մլրդ դրամ և 28,76 մլրդ դրամ: Հիմնական ցուցանիշները բարելավվել են կապի ծառայություններից ստացվող եկամուտների ավելացմամբ, որին նպաստել են ընկերության գրագետ ռազմավարության շրջանակներում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններ՝ ուղղված բաժանորդների համար լրացուցիչ արժեքի ստեղծմանը, այդ թվում նաև՝ թվային լուծումներ ու անսահմանափակ ինտերնետ ներառող սակագնային պլանները:
Շահութաբաժինների վճարում
Անցած տարվա ընթացքում Viva-ն գրանցել է զուտ շահույթի ավելի քան 30% աճ: Այս կատարողականը ընկերությանը հնարավորություն է տվել բաժնետերերին՝ ընկերությունում ունեցած իրենց մասնակցության չափերին համամասնորեն՝ ընդհանուր շուրջ 10 միլիարդ դրամ շահութաբաժիններ վճարել: Հայաստանի Հանրապետությունը, որպես ընկերության 20% բաժնետեր՝ ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին:
Թվային լուծումներ և ինտերնետի ավելացում՝ սակագնային պլաններում
- Գործարկվել է «START+» կանխավճարային սակագնային պլանը՝ առավել հասանելի դարձնելով ընկերության կողմից մատուցվող ավանդական դարձած (ձայնային և ինտերնետ կապի) ու թվային ծառայությունների շրջանակը, որը ներառում է նաև «Yandex Plus»-ի և «Kinodaran»-ի բաժանորդագրություն: «START+»-ն առավելապես նախընտրել են մարզերի բնակիչները՝ հնարավորություն ստանալով լսելու սիրելի երգերը՝ առանց գովազդի, վայելելու բացառիկ թողարկումները, ոգեշնչվելու նոր ֆիլմերից և հեռուստասերիալներից, լսելու և կարդալու տարբեր ժանրերի գրքեր, ինչպես նաև Yandex Go հավելվածից օգտվելու համար:
- «X, «Y», «UNLIM”» սակագնային պլանների բաժանորդների համար ավելացվել է ինտերնետի և ձայնային փաթեթների ծավալը:
- «Kinodaran»-ը, «Yandex Plus»-ը և «Иви-ն առանց բաժանորդագրության վճարի հասանելի են դարձել նաև «UNLIM» սակագնային պլանի շրջանակում, որպեսզի այս սակագնային պլանից օգտվող բաժանորդներին հասանելի լինեն թվային ամենաորակյալ ծառայությունները:
- YouTube-ն ավելացվել է «Y» սակագնային պլանի անսահմանափակ հավելվածների շարքում՝ այն դարձնելով հեռահաղորդակցության շուկայում տարվա լավագույն առաջարկներից մեկը:
- Մշակվել և բարելավվել են տուրիստական փաթեթները՝ ներառյալ «ՎՈՅԱԺ» ծառայությունը: «ՎՈՅԱԺ 30»-ը Viva-ի բաժանորդներին հասանելի է ավելի քան 70 երկրում՝ ընդամենը 1500 դրամով՝ թույլ տալով վայելել 1000 ՄԲ-ը ռոումինգում մինչև 30 օր: Նախորդ տարվա համեմատ զգալիորեն՝ շուրջ 35%-ով աճել է ռոումինգ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը: Ռոումինգում սպառած ինտերնետ թրաֆիկի ծավալը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:
- Բացառապես Viva-ի բաժանորդներին հասանելի՝ նորարարական Wi-Fi Calling ու VoLTE ծառայություններն օրըստօրե ավելի մեծ պահանջարկ են վայելում: Viva-ն մշակել է Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու նորարար լուծումը՝ որպես իր բաժանորդների համար նախատեսված բացառիկ ծառայություն: 2024 թվականին Wi-Fi Calling ծառայությունն արձանագրել է 70% աճ՝ օգտատերերի թվի, տարեկան 74% աճ՝ ձայնային թրաֆիկի կտրվածքով: Նախորդ տարվա համեմատությամբ՝ արտերկրում Wi-Fi Calling ծառայությունից օգտվողների թիվը կրկնապատկվել է, իսկ արտերկրում գտնվողների գեներացրած ձայնային թրաֆիկը ռեկորդ է սահմանել՝ աճելով երեք անգամ։ Ի դեպ, VoLTE ծառայությունից օգտվում է 1 միլիոնից ավելի բաժանորդ՝ տեխնոլոգիայի շնորհիվ ստանալով ձայնի HD որակ, իսկ զանգի միացումն իրականացվում է մոտ 1,5 վայրկյանի ընթացքում:
- 2024-ի վերջին գործարկվել է ընկերության ևս մեկ առաջարկ՝ «UNLIM Basic» սակագնային պլանը, որը ներկայում տրամադրում է անսահմանափակ ինտերնետ՝ ընդամենը 2999 դրամով:
- 2024թ. «My Viva» բջջային հավելվածում բաժանորդին հասանելի են դարձել բազմաթիվ նոր ծառայություններ: Մասնավորապես՝ «Առցանց չաթ» ծառայության միջոցով բաժանորդը կարող է կապ հաստատել աջակցման 111 ծառայության հետ աշխարհի ցանկացած կետից՝ անվճար, և ստանալ անհրաժեշտ աջակցություն՝ առանց զանգ կատարելու անհրաժեշտության: «My Viva» բջջային հավելվածով բաժանորդն արդեն նաև կարող է ակտիվացնել և կառավարել «ՎՈՅԱԺ 30»-ը, ինչպես նաև Super BIT+ ծառայությունը, որը հավելվածում նույն արժեքով ակտիվացնելիս բաժանորդը ստանում է 2 անգամ շատ մեգաբայթներ: Բաժանորդը նաև հնարավորություն է ստացել համեմատելու և ընտրելու իր կարիքներին համապատասխանող սակագնային պլանը:
Կոնվերգենտ լուծումներ և նոր շուկաներ
2024թ. Viva-ն հայտարարել է «RED» նոր սակագնային պլանի մասին, որի հիմքում տեխնոլոգիաների համակցումն է՝ հեռահաղորդակցային առավել հարմարավետ և ճկուն լուծումներ առաջարկելու նպատակով: Այս գործակցությունն իրական այլընտրանք է շուկայում առկա կոնվերգենտ այլ ծառայություններին: «RED»-ը գործընկերային բաց հարթակ է՝ ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այն ընկերությունների համար, որոնք կարող են բավարարել Viva-ի սահմանած պահանջները: Ֆիքսված կապի ծառայություն մատուցող օպերատորներին այս գործակցությունը թույլ է տալիս աճել՝ զարգացնել իրենց ցանցն ու բաժանորդային բազան:
«RED»-ի բաժանորդը 3-ը 1-ում փաթեթով կարող է օգտվել ֆիքսված ինտերնետից, բջջային կապից և ինտերնետից, «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից և դիտել հետաքրքրությունների լայն շրջանակի համար նախատեսված շուրջ 150 հեռուստաալիք:
Արդյունքում՝ բաժանորդը շարունակում է օգտվել Viva-ի բջջային կապից, իսկ ֆիքսված օպերատորին ընտրում է իր հայեցողությամբ: «RED»-ը շահավետ փաթեթ է ընտանիքների համար:
ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ևս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից: Ներկա դրությամբ` Viva-ն արձանագրում է «RED»-ի բաժանորդների թվի 400% աճ՝ 2024 թ. համեմատությամբ:
Ամպային ծառայություններ
2023 | 2024 | 2024/2023 | |
Ամպային ծառայություններ | 96,36 մլն դրամ | 100,55 մլն դրամ | 4,3% |
Ամպային ծառայություններից եկամուտը 2024 թ.-ին կազմել է 100,55 մլն դրամ, աճը 2023 թ.-ի համեմատ՝ 4,3%:
Հարկեր և վճարներ
Խոշոր հարկատուների ցանկում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շարքում մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Viva-ն այս տարի նույնպես առջևում է:
2024 թվականին ընկերությունը վճարել է 18․2 միլիարդ դրամի չափով հարկ՝ անցած տարվա համեմատ (15․7 միլիարդ դրամ) վճարելով 2,44 միլիարդ դրամով ավելի հարկ (շուրջ 16% աճ):
Նախորդ տարվա համեմատ ընկերությունն իր կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շրջանում արձանագրել է ամենամեծ աճը:
Ցանցի վերազինում
2024 թվականի ընթացքում ևս Viva-ն կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված տարբեր սերնդի ցանցերի արդիականացմանը:
Հիմքից կառուցվել է 47 բազային կայան, որից 40-ը գործարկվել է 2024թ.-ի ընթացքում, իսկ մնացյալ 7-ը՝ 2025թ.-ի սկզբում: Դրանք տեղակայվել են հանրապետության տարբեր մարզերում՝ ընդլայնելով գոյություն ունեցող ծածկույթը: Արդիականացվել են ենթակառուցվածքներն ու համակարգերը՝ հարմարավետություն և անվտանգություն ապահովելով՝
- միջպետական մայրուղիներին,
- զբոսաշրջային հանգստավայրերում,
- հեռավոր մարզերում:
Այսօրվա դրությամբ՝
- 2G-ն ծածկում է բնակելի տարածքների 99,8 տոկոսը,
- 3G-ն ծածկում է բնակելի տարածքների 99,8 տոկոսը,
- 4G/LTE-ն ծածկում է բնակելի տարածքների 99,6 տոկոսը։
Հաճախականությունների ձեռքբերում՝ 5G ցանցի խոշորածավալ ընդլայնման նպատակով
5G ցանցի կաառուցման՝ Viva-ի առաջիկա պլանների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ասել է. «Քանի որ ասուլիսը վերաբերում էր 2024թ. արդյունքներին, 5G հարցն ի սկզբանե չէինք ներառել: Հանրությունը գիտի, որ Viva-ն նախընտրում է սկզբում իրականացնել, իսկ հետո միայն՝ պատմել: Viva-ն այսօր արդեն ունի ռադիոհաճախականությունների երկու անգամ ավելի մեծ ռեսուրս, քան առաջ, ինչը Viva-ի պատմության մեջ՝ ռադիոհաճախականությունների ձեռքբերման նպատակով երբևէ իրականացրած ամենախոշոր ներդրումի արդյունք է. 2.5 միլիարդ դրամի ներդրում՝ ուղղված 5G ցանցի համար նախատեսված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալուն, ինչը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 2-ին:
Տեխնոլոգիական նորամուծությունների մասին մենք կտեղեկացնենք հավելյալ: Միայն կարող եմ ավելացնել, որ արդեն իսկ նախագծված են մի շարք ծառայություններ ու պրոդուկտներ՝ 5G խոշորածավալ ներդրման ընդառաջ: Կիրականացնենք և կտեղեկացնենք»:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով՝ Viva-ին տրամադրվել են 2300-2350 ՄՀց և 2350-2400 ՄՀց հաղորդման-ընդունման ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություններ՝ շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիա ներդնելու նպատակով: Առաջիկա 7 տարիների ընթացքում, ընկերությունը պլանավորում է 5G տեխնոլոգիայով փուլ առ փուլ ծածկույթ ապահովել գործող, ինչպես նաև նոր մայրուղիներում, սահմանային գործող և նոր մաքսակետերում, բոլոր քաղաքներում, Ակադեմիական քաղաքում և Ինժեներական քաղաքում: Ի դեպ՝ Viva-ն առաջինն է Հայաստանում ներդրել 5G ցանց Երևանի և Գյումրու կենտրոններում:
Թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացում, աշխատատեղերի ստեղծում մարզերում
Մարզային ենթակառուցվածքի զարգացումը Viva-ի ուշադրության կենտրոնում է: Ամեն ինչ մայրաքաղաքում կենտրոնացնելու փոխարեն ընկերությունն առաջնորդվում է ենթակառուցվածքներն ապակենտրոնացնելու սկզբունքով և թվային տեխնոլոգիաները զարգացնում է նաև մարզում:
Viva-ի՝ Վանաձորի Զանգերի կենտրոնը թվային ենթակառուցվածքի ապակենտրոնացման ժամանակակից մոդել է. թվային հարթակը հնարավորություն է տալիս ունենալու ընդհանուր ենթակառուցվածք և գործելու աշխարհագրական տարբեր տեղանքներում՝ նպաստելով բաժանորդների գոհունակության ցուցանիշի բարձրացմանը:
Արդյունքում՝ Viva-ն նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելուն: 2023թ.-ին Վանաձորի զանգերի կենտրոնում աշխատել է 20 մասնագետ: Այժմ այդ թիվը հասել է 32-ի:
Սպասարկման նոր կենտրոն է բացվել Հայաստանի հյուսիսային սահմանին՝ Գոգավանում, զբոսաշրջիկներին ու արտերկիր մեկնողներին հասանելի դարձնելով Viva-ի ծառայությունների տեսականին:
Viva-ն՝ հայկական կինոարտադրության աջակից. բիզնես և մշակութային օրակարգերի մեկտեղում
Մեկ տարի առաջ Viva-ն սկսեց իր համագործակցությունը «Kinodaran» հարթակի հետ: Հայալեզու բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, որոնք հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում. սա է այն նպատակը, որն իր առջև դրել էր «Kinodaran»-ը մեկ տարի առաջ: Viva-ն հավատաց այս տեսլականին, դարձավ աջակիցն ու գործընկերը: «Kinodaran»-ի բովանդակությունը, որը չես գտնի որևէ այլ հարթակում, բացառիկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին։ «Kinodaran»-ն այսօր արդեն հայկական առաջին սթրիմինգային հարթակն է, որի միջոցով տարբեր տարիքի ու նախասիրության տեր մարդիկ դիտում են ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ ու մուլտֆիլմեր՝ հայկական հավերժ դասականներից մինչև ամենաժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաև «Kinodaran»-ի սեփական արտադրությունը։ 2023թ-ի համեմատ՝ Viva-ի սակագնային պլաններում ներառված «Kinodaran»-ից օգտվողների թիվը եռապատկվել է:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
2024 թվականին, ինչպես և նախորդ տարիներին, Viva-ն աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաև՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին՝ արդեն 14 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի։ Viva-ի սոցիալական ներդրումներն ուղղվում են այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են՝ «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը, «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոս» երգչախումբը, «ՍՈՐՍ» հիմնադրամը, բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որոնք նպաստում են գյուղերի հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Աջակցություն է ցուցաբերվել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին: Հիմնադրման օրվանից ընկերության կատարած սոցիալական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 29 միլիարդ դրամ:
Ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն՝ «Viva University»-ի հետ
Կայացած որևիցե ընկերությունում աշխատանք գտնելը, այն էլ՝ ուսանողի համար, այնքան էլ հեշտ գործ չէ: Եթե անգամ առկա է բարձր առաջադիմություն, գործատուի համար դա դեռևս բավարար չէ: Բացակայում են պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները: Իսկ բուհական դիպլոմն ու որակավորումը բավարար պայման չեն մասնագիտական ոլորտում աշխատանք գտնելու համար:
Հենց այս խնդիրը լուծելուն է միտված «Viva University» կրթական ծրագիրը. Viva-ն ծրագիրն իրականացնում է արդեն 10 տարի անընդմեջ՝ ուսանողներին սովորեցնելով բիզնեսի կառավարման նախնական գիտելիքներ, հաճախորդի հետ հաղորդակցվելու, նրա կարիքներն ու ցանկությունները հասկանալու ու առաջարկներ ներկայացնելու հմտություններ: Ուսանողները ստանում են մասնագիտական գիտելիքներ՝ հեռահաղորդակցային ընկերության գործունեության տարբեր ուղղություններում, ինչպես նաև տիրապետում են աշխատաշուկայում իրենց ներկայացնելու, հետագայում իրենց տեղը գտնելու համար անհրաժեշտ գործիքների: «Viva University» կրթական ծրագրի մասնակիցները պրակտիկայի ընթացքում վարձատրվում են: Ծրագիրը գործում է արդեն 10 տարի և օգնում է երիտասարդներին հարմարվել աշխատաշուկային։
Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն
Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Մեզ վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, մեր գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու հասարակության լայն շրջանակներ: Այս երկարամյա վստահության հիմքում Viva-ի գործարար անթերի էթիկան է, որը հիմնված է օրենսդրության պահանջներին, գործարար բարեվարքության համաշխարհային լավագույն սկզբունքներին խստորեն հետևելու ու հակակոռուպցիոն քաղաքականության ստանդարտներ ներդնելու վրա:
Viva-ն առաջատար է ոչ միայն բաժանորդների և եկամուտների, այլև բիզնես էթիկայի և կոռուպցիայի կանխարգելման միջազգային չափանիշների վրա հիմնված՝ կորպորատիվ կառավարման և Համապատասխանության (Compliance) համակարգի արդյունավետության կտրվածքով:
Viva-ի արձանագրած ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Համապատասխանության և հակակոռուպցիոն կառավարման՝ «Հակակոռուպցիոն կառավարման համակարգեր» ISO 37001 և «Համապատասխանության կառավարման համակարգեր» ISO 19600 միջազգային ստանդարտների ներդրումն է:
Այս չափանիշներն առաջին անգամ Հայաստանում կիրառվել են ընկերության կողմից 2018 թվականին և այդ ժամանակվանից մնում են բարեխիղճ բիզնես վարքագծի արդյունավետ համակարգի կառուցման հիմքը, ինչը և հաստատվում է 2024 թվականի աշխատանքի արդյունքներով։