«Շվեյցարիայում ՀՀ-ի և Արցախի մասին շատ չի խոսվում, բայց մենք խոսում ենք»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեցին շվեյցարական հ/կ-ների ներկայացուցիչները։
Հայտնեցին, որ այսօր հանդիպել են նաև Բագրատ սրբազանին, այժմ էլ եկել են հանդիպելու արցախցիներին։
Նրանք լրագրողներին վստահեցրին՝ երբ ինչ-որ տեղ գնում են, մարդիկ իրենց հարցնում են՝ ինչպե՞ս են արցախցիները, ինչպե՞ս կարող ենք նրանց օգնել։ Անդրադառնալով արցախցիների ներկայիս պայմաններին, շվեյցարացի գործիչները մտահոգությամբ նշեցին․ «Մարդիկ այստեղ ստիպված են ապրել, դա մեր սրտին դիպել է։ Շվեյցարիայի կառավարությանը դիմում է ներկայացվել, որ կլոր սեղանի շուրջ հավաքվեն, որպեսզի քննարկեն արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը։ Իհարկե՝ մենք դեռ չգիտեք՝ այդ նախաձեռնությունից ինչ կստացվի։ Մենք կտեղեկացնենք այդ մասին։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ