Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետ չկա. Սերդար Քըլըչ

Ապրիլ 11,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Մենք ցանկանում ենք զարգացնել գործընթացը, կապի մեջ ենք: Բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Քըլըչը՝ անդրադառնալով հայկական կողմի հետ առաջիկա բանակցությունները։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Սերդար Քըլըչը մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել. «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ»։

Հիշեցնենք՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Սերդար Քըլըչի հետ։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցանք», – X-ում հայտնել է Ռուբեն Ռուբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930