Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ նվիրատվություն՝ արցախցի 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքի արշավ

Ապրիլ 11,2025 14:04

«Իննոբիզ»-ը մեկնարկում է «Մեկ նվիրատվություն՝ 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքը: Արշավի նպատակն է հավաքագրել մեկնարկային կապիտալ այն 150 արցախցի ընտանիքների համար, ովքեր ստացել են բիզնես կրթություն Իննոբիզի «Բյուր» հարթակում և պատրաստ են սկսելու սեփական փոքրիկ գործը հայրենիքում:

Կոչ համայն հայությանը.

Մենք դիմում ենք համայն հայությանը՝ աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը: Կարող եք աջակցել ցանկացած գումարի նվիրատվությամբ, դառնալով՝

  • Նվիրաբերող՝ ցանկացած գումար նվիրաբերելու դեպքում
  • Կայուն աջակից՝ ամսական ֆիքսված գումար նվիրաբերելու դեպքում
  • Բարերար՝ ով կֆինանսավորի 1 բիզնես (մինչև 1 մլն ՀՀ դրամ)
  • Քավոր՝ մեկ բիզնեսի բարերար և բովանդակային ուղեկից

Միացե՛ք, որպեսզի արցախցի ընտանիքներին տանք հնարավորություն ապրելու և ստեղծագործելու հայրենիքում։

«Մեկ նվիրատվություն՝ 150 ընտանիքի ապագա հայրենիքում» դրամահավաքի արշավին կարող եք նվիրաբերել՝ այցելելով հետևյալ  հղումով:

«Իննոբիզի» մասին

«Իննոբիզ»-ը 2021 թվականից մասնագիտացած է ապագա ձեռնարկատերերին համապարփակ բիզնես կրթություն և աջակցություն տրամադրելու ոլորտում։ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) զրոյից բիզնես սկսելու ծրագրերում ավելի քան 2000 անձանց կրթությունը տարիներ շարունակ վստահել է Իննոբիզին։ 2024 թվականին EBRD-ի հետ համատեղ գործարկվեց «Բյուր» կրթական հարթակը, որտեղ այժմ 1500+ արցախցի սովորում է, թե ինչպես սեփական գաղափարը վերածել բիզնես նախաձեռնության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930