Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընտանիքի անդամների եկամուտը 55 000 դրամից պակաս է, ընտանիքը կդիտարկվի աջակցության նոր ծրագրի շահառու. Փոխնախարարը՝ արցախցիների մասին

Ապրիլ 11,2025 13:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս պահին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար գործում են պետական աջակցության մի շարք ծրագրեր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը (լուսանկարում)՝ ներկայացնելով նոր ծրագիրը:

Փոխնախարարի տեղեկացմամբ, եթե Արցախից բռնի տեղահանված ընտանիքի անդամներից ամեն մեկի եկամուտը 55 հազար դրամից պակաս է կազմում, ապա այդ ընտանիքը կդիտարկվի աջակցության նոր ծրագրի շահառու, իսկ դրամական աջակցությունը կտրամադրվի ապրիլ ամսվանից մինչեւ տարեվերջ:

Արտակ Հարությունյանի ձեւակերպմամբ, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, ապա նշված ծրագրով նրանցից յուրաքանչյուրը կստանա 40 հազար դրամ աջակցություն՝ գումարած 10 հազար դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած երկրորդ անդամից:

Փոխնախարարը շեշտեց, որ այս աջակցությունը, սակայն, չի վերաբերվում մանկատներում եւ ծերանոցներում գտնվողներին, պետության աջակցությամբ սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվածներին, պետության տրամադրած տարածքներում բնակվողներին:

 

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930