Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին դուք գնացել եք գիտակցմամբ. Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 11,2025 13:04

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են` սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է:

Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:

Իսկ իրականությունն այն է, որ այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930