Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշեցինք պարզել՝ իրանահայ կանայք «շարժե՞լ են ասեղը»». հայ կինը Իրանի արդիականութեան ձեւաւորման գործում՝ վկայութիւններ գրքում. «Ասպարեզ»

Ապրիլ 11,2025 11:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայ Կինն Ու Փոքրամասնային Ներգործութիւնն Իրանական Արդիութեան Կերմտան Գործում. 1860-1979» (The Armenian Woman, Minoritarian Agency, and the Making of Iranian Modernity, 1860–1979) գիրքը, հեղինակները՝ Հուրի Պէրպէրեանն ու Թալին Գրիգորը հայ համայնքին ներկայացրեցին Մարտի 8-ին, նաեւ իրենց գրքի միջոցով խորհրդանշելով հայ կնոջ դերը համաշխարհային պատմութեան կերտման գործում: ՀՄԸՄ-ի Գլենդելի «Արարատ» մասնաճիւղում, հեղինակները կիսուեցին գրքի ստեղծման իրենց երկարատեւ հետազօտութիւնների մասին մանրամասներով:

«Պատիւ ունենք հիւրընկալելու երկու բացառիկ գիտնականների՝ դոկտոր Հուրի Պէրպէրեանին եւ Թալին Գրիգորին, ովքեր, չնայած կեանքի վաղ շրջանում երբեւէ չեն հանդիպել, սակայն կիսում են խորապէս փոխկապակցուած սփիւռքեան ճամբորդութիւնը: Նրանք հասակ են առել տարբեր կենսունակ հայկական համայնքներում՝ Լիբանանում եւ Թեհրանում մինչ Ամերիկայում հաստատուելը, եւ կրթութեան, «ակտիվիզմ»ի եւ հայոց պատմութեան նկատմամբ նրանց հետաքրքրութիւններն են առիթ դարձել, որ այս երկու բացառիկ կանանց ուղիները հատուեն գիտական աշխարհում: Նրանց համագործակցութեան արդիւնքը վերջերս հրատարակուեց Սթենֆորդի համալսարանի կողմից՝ հանդիսանալով բեկումնային ուսումնասիրութիւն ժամանակակից Իրանում հայ կանանց, եւ այդ երկրի ու հայ համայնքի կեանքում նրանց նշանակալի ներդրումների մասին: Հուրին եւ Թալինը ձայն են տուել հայ կանանց յաճախ անտեսուած պատմութիւններին՝ կարեւոր ներդրում ունենալով ոչ միայն հայագիտութեան ու իրանագիտութեան ուսումնասիրութիւններում, այլեւ՝ առաւել լայն թեմաներում, որ ներառում են «ֆեմինիզմ»ը, ազգայնականութիւնն ու փոքրամասնութիւնների քաղաքականութիւնը»,- նշեց «Արարատ»ի նախկին սկաուտը եւ ներկայում «Նեթֆլիքս»ի հրապարակայնութեան բաժնի ղեկավար Թենի Կարապետեանը:

Նշեալ գիրքն առաջինն է, որ քննում է հայ կանանց պատմութիւնը ժամանակակից Իրանում՝ 1860-ականներից մինչեւ 1979:

Մինչ միջոցառման մեկնարկը, առիթ ունեցայ հետ կարճ զրուցելու Պէրպէրեանի եւ Գրիգորի հետ. առաջին հարցս էր, թէ ինչպէ՞ս ծագեց գրքի գաղափարը: «2019ին UC Irvine-ում համաժողով էր, եւ Թալինը միակն էր, որ իրանահայ համայնքի մասին նիւթ էր ներկայացնում, որտեղ խօսեց նաեւ կանանց մասին: Հանդիսատեսի կողմից հարց հնչեց , թէ կանայք ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել, կարողացե՞լ են փոփոխութիւններ առաջացնել համայնքի կանանց կեանքում: Միակ անձը, ով անդրադարձել է իրանահայ կանանց, արդի պատմութեան շրջանակներում ես եմ եղել մի քանի յօդուածներով: Այդ համաժողովում էլ Թալինը միակն էր, որ իրանահայ կանանց մասին էր խօսում, եւ քանի որ երկուսս էլ իրանագէտ ենք, որոշեցինք հետեւողական լինել տրուած հարցին, եւ պարզել, թէ արդեօք իրանահայ կանայք «շարժե՞լ են ասեղը», նշում է Պէրպէրեանը:

Հեղինակների համար սկզբունքային է եղել, որ կազմակերպութիւնները ստեղծուած լինեն Իրանում, ինչպէս կանանց առաջին կազմակերպութիւնը՝ Հայուհիների միութիւնը, որ հիմնադրուել է 1871ին:

Գրքի առանձնայատկութիւններից է նաեւ այն, որ համապարփակ մօտեցում է ցուցաբերուել ստեղծմանը՝ ներառուել են մեծ թուով գործուն անձանց լուսանկարներ, քաղուածքներ փաստաթղթերից, թռուցիկներ ու տպագրութիւններ: «Որոշեցինք գիրքը սկսել մի կնոջ լուսանկարով՝ ընդգծելով, թէ ինչպէս է հայ կինը մտնում հասարակական եւ հանրային տարածք, եւ ոչ թէ միայն ֆիզիկապէս, այլ որպէս գաղափար», նշում է Գիրգորը:

Գրքի ներկայացումը մեկնարկեց լի դահլիճում եւ Պէրպէրեանն ու Գրիգորն իրենց ուսումնասիրութիւնը ներկայացրեցին ընթերցումներով ու արխիւային փաստաթղթերի ու լուսանկարների ցուցադրմամբ ու դրանց մասին պատմութիւններով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930