Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է տեր կանգնի բռնի տեղահանված արցախցիների իրավունքների իրացման գործընթացին. «Ապառաժ»

Ապրիլ 11,2025 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մարտի 29-ին կայացած հանրահավաքից հետո համախմբում է ձեւավորվել, ինչը սկսել է անհանգստացնել քաղաքական որոշ շրջանակների։

Վերջին օրերին, հատկապես, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն ակտիվ քննարկումներ է ունենում Արցախի հարցը օրակարգային դարձնելով։
ՀՀ-ն՝ որպես Արցախի երաշխավոր պետություն, փաստացի հրաժարվում է նրա իրավունքների պաշտպանությունից, դա է վկայում վերջերս նաեւ ԱԳՆ հնչեցրած դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու մասին։ Հղում անելով, այսպես ասած, իրավական ուժ չունեցող ԱՀ նախագահի «Արցախի լուծարման հրամանագրին», Հայաստանի ներկա իշխանությունը ցույց է տալիս իր անզորությունն ու դիմադրելու չկամությունը, վերահաստատում իր ապազգային կեցվածքը։

Ինչպես բազմիցս բարձրաձայնվել է՝ Արցախի ժողովրդի խնդիրը միայն սոցիալական չէ։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում Հայ դատի հանձախմբերն ու գրասենյակներն ակտիվ աշխատանք են տանում Արցախի հարցն ու արցախցիների ոտնահարված իրավունքները միջազգային արդարադատությանը ներկայացնելու եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելու՝ Հայաստանի Հանրապետությունը որպես երաշխավոր պետություն հրաժարվում է տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին։ ՀՀ-ն ապաստան տալով բռնի տեղահանված արցախցիներին պետք է տեր կանգնի նրա իրավունքների իրացման գործընթացին եւ միջազգային տիրույթում բարձրաձայնի արցախցիների վերադարձի իրավունքի հարցը ու պահանջի հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը, մինչդեռ հակառակն է, ինչն էլ անընդունելի է Արցախի ժողովրդի համար։
ՀՀ իշխանությունների ձախողված քաղաքականության դեմ իրենց ձայնը բարձրացնելով՝ արցախցիները դարձել են ատելության թիրախ։ Մինչ Արցախ վերադարձը՝ մայր հայրենիքում իրենց արժանապատիվ կյանքը կառուցող մեր հայրենակիցների պահանջն արդար է։ Անընդունելի եւ ձախողման է մատնվում բոլոր ծրագրերն ու ՀՀ կառավարության կողմից ներկայացվող առաջարկները, եթե իրենց մեջ չեն պարունակում ներկայացվող խնդիրների համապարփակ լուծումներ։

Այն բոլոր միտումները, որով Արցախի ժողովրդի հարցը փորձում են ներկայացնել միայն որպես ստամոքսի կռիվ՝ մատնվելու են անհաջողության և վաղ թե ուշ բախվելու են Արցախի ժողովրդի ընդվզմանը։ Եւ, քանի որ Արցախն ու Արցախի հարցը ոչ միայն Արցախի ժողովրդի, այլ համայն հայության մտահոգությունն ու պայքարի օրակարգում է, ըմբոստությունը խուսափողական ու դասալիք քաղաքականության հանդեպ աճելու է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930