Ալիեւը Հայաստանի հետ փոխհարաբերությունների լավացման որոշ «փոքր քայլեր» է արձանագրել: Բաքվում կայացած «Նոր աշխարհակարգի ճանապարհին» միջազգային համաժողովի ժամանակ նա հայտարարել է, թե հայկական կողմի դիրքորոշմանն են սպասում, ու եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսվել։ Որպես օրինակ, նշել է` լրագրողների փոխայցելություններ, ինչպես նաեւ՝ «անդրսահմանային գետերի թեմայով երկու երկրների համատեղ նստաշրջաններ»:
Հաշվի առնելով այս իշխանության պարտվողական կեցվածքը՝ տագնապով կարելի է մտածել, թե ալիեւյան «փոքր քայլերն» ինչ գին կարժենան Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային, պետական շահի եւ անվտանգության համար: Անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների թեման, որից խոսել է Ադրբեջանի նախագահը, նոր չէ: Որ այդ հարցով հայ եւ ադրբեջանցի մասնագետների միջեւ շփումներ են նախատեսվում, հայ հասարակությունն իմացավ դեռ 2024թ. նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից:
Նախօրեին արդեն Ալիեւը խոսել է «համատեղ նստաշրջանների» մասին:
Անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում Գառնիկ Դանիելյանը հիշեց՝ դեռ մի քանի ամիս առաջ, իբրեւ թե պատահաբար, Իջեւանում հեծանիվ վարող Փաշինյանն ավտոլվացման կետեր էր նկատել ու դրանք փակելու հրահանգ տվել՝ Աղստեւը մաքուր պահելու պատճառաբանությամբ: «Երբ դա եղավ, մարդիկ անմիջապես սկսեցին խոսել, որ սա էլ է Ադրբեջանի հերթական պահանջը: Գետի մոտ գտնվող ավտոլվացման կետերի աշխատանքը համատարած կասեցվեց»,-հիշում է Դանիելյանը եւ ասում՝ որ Ադրբեջանի Ղազախի շրջանի համար Աղստեւից հոսող ջուրը ռազմավարական, կենսական նշանակություն ունի, շրջանն ամբողջությամբ ոռոգվում է Տավուշի մարզից հոսող ջրերով՝ ոչ միայն Աղստևով, այլեւ նրան միացող մի քանի փոքր գետերով:
Կարդացեք նաև
«Իրենց համար գյուղատնտեսական խնդիրներ կառաջանան, եթե այդ ջրերը չհոսեն այնտեղ: Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ ջրի արդյունավետ կառավարման խնդրի մասին, որ հայկական կողմն այդ ջուրը արդյունավետ կերպով օգտագործի՝ մեր դաշտերը ոռոգելու համար: Ես թվեր էի հանել, թե Տավուշի մարզում որքան ոչ ոռոգելի հողատարածքներ կան: Հիմա, փոխանակ այդ ջրերն օգտագործեն մեր կարիքների համար, պարզվում է` Ադրբեջանի հետ քննարկումներ են անում»,- ասում է Գառնիկ Դանիելյանը՝ շեշտելով, որ այդ ջրային ռեսուրսն օդ ու ջրի պես է պետք Ադրբեջանին:
«Պարբերաբար այդ հողի վրա Ադրբեջանի գյուղացիները ճանապարհներ են փակում, ընդվզումներ են լինում, բողոքներ են հասունանում: Դա Ադրբեջանի համար շատ զգայուն խնդիր է եւ գլխացավանք՝ իշխանությունների համար, ու, փաստորեն, այդ միջոցով իրենք փորձում են հարցը լուծել, որ ոռոգման պրոբլեմ չունենան: Փաստորեն, մենք ապահովում ենք մեր ջրային ռեսուրսների անխոչընդոտ եւ անխափան հոսքը դեպի Ադրբեջան»,- ասում է Գառնիկ Դանիելյանը եւ հիշեցնում Փաշինյանի հայտարարությունը, թե, այսպես կոչված, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի ավարտից հետո Ջողազի ջրամբարից այն կողմ գտնվող 900 հեկտարը վերադարձվելու է Հայաստանին: «Փաստացի, Ադրբեջանն այդ հողերը չի տալիս: Բայրամովի գրասենյակն էլ հայտարարել էր այն 32 բնակավայրերի մասին` նշելով, թե մենք տալու բան չունենք»,- եզրափակում է նա:
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Եւս մեկ անգամ էլ ահազանգում եմ՝Սյունիքի մարզի Սիսիանի ւ Գորիսի տարածաշրջանի բոլոր գետերի ւ գետակների ջրերը հավաքվում են ջրամբարներում ու Տաթեւ ՀԷԿ-ի միջոցով հոսում ենադրբեջան՝մեկուկեսից-երկու մետր բարձրությամբ ւ տասմհինգ մետր լայնությամբ ջրային հոսքով։ՍՍՀՄ տարիներին աշխատում եր ՀԷԿ-ի մեկ՝հազվագյուտ երկու տուրբին՝սեփականաշնորհվելուց հետո՝երկու տուրբին շուրջօրյա՝երրորդը ժամանակ առ ժամանակ՝միլիոնովոր խմ ջուր տալով մեր ոչ բարով հարւանին։