Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ Հայաստանի ներկայացուցիչները՝ դեսպանությունները, եկեղեցիները խոսեն: Ադրբեջանը միջազգային մասնագետներին թող արտոնի Արցախ գնալ. Յասմին Դում Թրագութ. «Ազգ»

Ապրիլ 11,2025 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ հայկական մեդիան անդրադարձավ նույն օրը՝ ապրիլի 10-ին Վատիկանի Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի հրավիրած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային 12-րդ գիտաժողովին, որի նպատակը հայկական հետքը ջնջելն է: «Ահավոր է, ապշած եմ ուղղակի, որ Վատիկանում այսպիսի գիտաժողով է անցկացվում», մեզ հետ երեկ կայացած զրույցում զարմանքով եւ զայրույթով արտահայտվեց հայագետ Յասմին Դում Թրագութը:

«Ինչպե՞ս է այսպիսի հակագիտական միջոցառումը հնարավոր դառնում », մեր հարցին ի պատասխան Յասմին Դում Թրագութը արձագանքում է՝ «Այն, ինչ կատարվում է մեր աշխարհում, երեւակում է միայն մեկ բան՝ ով փող ունի, ո՛ւժ ունի: Հավանաբար հայագետներս, գիտնականներս, որ ճշմարտության համար ենք պայքարում, ուժ ու ձայն չունենք: Ժամանակն է, որ Հայաստանի ներկայացուցիչները՝ դիվանագետները, դեսպանությունները, եկեղեցիները խոսեն: Ադրբեջանը միջազգային մասնագետներին թող արտոնի Արցախ գնալ, իրենց՝ այսպես կոչված «աղվանական եկեղեցիները» հետազոտելու, դրա հետ մեկտեղ հնագիտական և պատմական փաստերը թող ուսումնասիրեն», ասում է Յասմին Դում Թրագութը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930