Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ կան՝ ասում են. «Դե, չենք վստահում, բայց ի՞նչ է փոխվելու, եթե սա անենք». Լիդյա Մանթաշյան

Ապրիլ 11,2025 10:48

Aravot.am-ը երեկ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի եւ Սուրբ Աննա եկեղեցու մոտ էր, որտեղ ընթանում էր «Սրբազան պայքարի» «Չեմ վստահում» նախաձեռնության ստորագրահավաքը:

«Մարշալ Բաղրամյան» կայարանին կից ստենդում զրուցեցինք ակցիայի ներկայացուցիչ Լիդյա Մանթաշյանի հետ։

«Երբ մենք տեսնում ենք, որ Բաքվում գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող, կապույտ անձնագիր ունեցող անձանց մեր պետությունը չի պաշտպանում, մենք ակնառու տեսնում ենք, որ մեր քաղաքացիները պաշտպանված չեն։ Մեր երիտասարդների մոտ միտք առաջացավ ստորագրահավաք անցկացնել, հետո դարձավ ժողովրդական հանրաքվե։ Մարմին տվեցինք այդ մտքին եւ փողոցում սկսեցինք այս ակցիան», – Aravot.am-ի թղթակցին նախաձեռնության մտահղացման մասին պատմեց Մանթաշյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են որոշ անցորդներ բարձրաձայն հայտարարում, որ չեն վստահում Փաշինյանին, բայց, միեւնույն է, չեն միանում «հանրաքվեին», զրուցակիցը պատասխանեց՝ մարդիկ կան՝ շտապում են, մարդիկ կան ասում են՝ «Դե, չենք վստահում, բայց ի՞նչ է փոխվելու, եթե սա անենք»։

Մանթաշյանի խոսքով՝ չնայած բոլորն էլ գիտեն, որ ակցիան իրավական հիմք չունի եւ արվում է զուտ քարոզչական նպատակով, մարդիկ գալիս են «իրենց վճռական անվստահությունը հայտնելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նախաձեռնության երիտասարդ ներկայացուցիչներն Aravot.am-ին տված իրենց մեկնաբանություններում անդրադարձել են վերահաս վտանգներին, քաղաքական պայքարում երիտասարդների դերին եւ «Սրբազան պայքարի» հետագա անելիքներին։

Ավելի մանրամասն ՝ տեսանյութերում։

 

 

 

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930