Օրերս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ խեղաթյուրելով արձակագիր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, ընդգծել էր պարտվել սովորելու կարևորությունը։
«Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս», – Աննայի փոխանցմամբ՝ իբր ասել է Մաթևոսյանը։
Մինչդեռ գիտենք, որ արձակագիրն իրականում իր «Մեծամոր» էսսեում գրել է․ «Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս»։
Չմոռանանք նաև, որ իրականհայաստանապետ Նիկոլ Փաշինյանը պարտությունը հպարտության առարկա է համարում։
Կարդացեք նաև
2021 թվականին Փաշինյանը հայտարարել է․ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք»։
Ինչպես հայտնի է՝ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում անցկացված արտահերթ ընտրությունները դառնահամ արդյունքներ գրանցեցին ՔՊ-ի համար։
Առաջնորդվելով «առաջին տիկնոջ» և նրա ամուսնու մտքի վեհ գոհարներով՝ ՔՊ-ականները պետք է ողջունեն ընտրությունների արդյունքները և շատ ծանր չտանեն։
Վերադառնալով Աննայի «պարտվել սովորելու» մասին արտահայտությանը՝ ՔՊ-ականները լավ կլինի հետամուտ լինեն այդ խոսքերին, քանի որ ուշ թե շուտ պարտվելու են՝ Վիլեն Գաբրիելյանի կանխատեսումը վկա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: