Քրիստոնյա ճգնավորության հիմնադիրներից մեկը՝ Անտոնիոս Մեծը (3-4 դար) այսպիսի մի արտահայտություն ունի՝ «Կգան վերջին ժամանակները, եւ տասը հիվանդներ կգան մեկ առողջի մոտ ու կասեն՝ դու հիվանդ ես, որովհետեւ մեր նման չես»: «Վերջին ժամանակներում», երբ ամեն ինչ փլուզվում է, ինչպես որ դա հիմա է տեղի ունենում, բնականաբար, ավելի հավանական է, որ ամեն ինչ գլխիվայր շուռ կգա: Բայց այդ «վերջին ժամանակները» նախապատրաստվում են «նախավերջիններով», իսկ դրանք՝ ավելի վաղ ժամանակներով: Այդպիսով, ստացվում է, որ տասը իրական հիվանդները մշտապես «հիվանդ» են ներկայացնում միակ առողջին: Առաջին դարում, երբ ավագ քահանաների եւ երեցների կողմից մանիպուլացված ամբոխը պահանջեց խաչել Քրիստոսին եւ ազատ արձակել Բարաբբային, արդյոք վերջին ժամանակնե՞րն էին: Ոչ, որոշ իմաստով կարելի է ասել՝ ժամանակների սկիզբն էր:
Ինձ համար հասարակության զանգվածային հիվանդության ախտանիշները երեւացին 2016 թվականի հուլիսին, երբ, այսպես կոչված, «Սասնա ծռերը» գրավեցին ոստիկանական գունդը եւ մարդ սպանեցին, իսկ քաղաքացիների մեծ մասը դա որակեց որպես «ապստամբություն» եւ «հերոսություն»: Նույնիսկ մտավոր պատշաճ մակարդակ ունեցող մարդիկ, ամբոխին հաճոյանալու համար, ողջունում էին «Ծռերի» արկածը՝ վախենալով հայտնվել «միակ առողջի» դերում:
Գրեթե տասը տարի անց «10 հիվանդների» գերակայությունը դարձավ համընդհանուր եւ մի տեսակ սովորական: Արցախի, Ցեղասպանության, ազգային արժեքների մասին խոսույթը, որը 10 տարի առաջ արտառոց էր թվում, հիվանդ, մարգինալ, այժմ դարձել է միանգամայն ընդունելի, առողջ ու միակ ճիշտը: Իսկ մնացածը սխալ է՝ «կեղծ հայրենասիրություն» է, «նախկինից կառչելու փորձեր»: Եվ համամասնությունը նույնն է՝ 10/1:
Հիմնական մեղավորներն, իհարկե, մանիպուլյացիաներով զբաղվողներն են: Դրա մեջ նույնպես որեւէ նորություն չկա. «Եվ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղությո՛ւն է, խաղաղությո՛ւն է, բայց խաղաղություն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում. Իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլվի» (Եզելիէլ, 13:10):
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով
Երբ մարդ հաղթահարում է իր ՝չեմ ուզում՝, ՝հավես չունեմ՝, ՝չեմ կարող՝, ՝հետո կանեմ՝ ու նման բաներ, մարդու մեջ բացվում է երկրորդ շնչառությունը, սա մի հրաշք է, քո մարդկային ուժերը բազմապատկվում են եւ Արարչի ամենազորությունն ես վայելում: Կան ժողովուրդներ, ում մահակով միայն կարող ես ստիպել հաղթահարել ՝չեմ ուզում՝ ները, կան եւ ազնվական ժողովուրդներ, ում համար դուրս գալ կոմֆորտի գոտուց եւ իր սեփական թուլությունները հաղթահարելն ու երկրորդ շնչառության բացվելը նորմալ բնական կենսակերպ է: Բայց պիտի չբողոքես, հենց բողոքեցիր, վերջ, քո ամբողջ հաղթահարումները ջուրն են լցվում եւ ոչ մի երկրորդ շնչառություն էլ չի բացվում: Այդ ՝չեմ ուզում՝ ները՝ դրանք մեր ներքին հոգեբանական մակաբույծներն են, որոնք մեզ զոմբիացնում են, շփվելով նման զոմբիների հետ, դու էլ կարող ես վարակվել եւ համավարակի նման այն կարող է տարածվել: Միայն սերն ու հավատն ու նրանց պերմանենտ պաշտպանությունն է մեզ պաշտպանում այդ հոգեբանական պարազիտներից: Մեր հոգեւոր հայրերին, մեր հայ մտավորականությանը ձեռնոց են նետել հոգեբանական պարազիտները, ովքեր համացանցով ամեն օր մարդկանց վախ ու այլ նեգատիվ զգացմունքեր են ներարկում, հենց ընկար այդ նեգատիվի ազդեցության տակ, դրանից հետո քեզ մանիպուլացնելն ու զոմբիացնելը խաղուպար է: Եկեք մնանք հայ եւ ամեն օր պայքարենք մեր հայ մնալու համար եւ մեր ներքին եւ արտաքին պարազիտներին հաղթահարենք ու հաղթենք մեր ամենօրյա պայքարում: Հաղթե՛լ ենք: Հաղթո՛ւմ ենք: Հաղթելո՛ւ ենք: