Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի առաջնությունում վաղը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի հունահռոմեական ոճի հինգ ըմբիշներ

Ապրիլ 10,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրատիսլավայում վաղը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր տասը քաշային կարգերում: Վիճակահանությունը կայացել է ու բոլոր ըմբիշները գիտեն իրենց մրցակիցների անունները: Մեկնարկային օրը մրցագորգը կտրամադրվի 55, 63, 77, 87 եւ 130 կգ քաշայիններին:

Հայաստանի հավաքականից 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը  պայքարը կսկսի թուրք Էմրե Մուտլուի հետ գոտեմարտով, Կարեն Ասլանյանը 63 կգ-ում դեռ սպասում է որակավորման փուլի արդյունքով իր ապագա մրցակցին, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կգոտեմարտի լեհ Մատեուշ Բերնատեկի հետ, Կարեն Խաչատրյանը 87 կգ-ում կմեկնարկի բուլղարացի Ալեքսանդր Նովիկովի հետ պայքարով, իսկ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի մրցակիցը կլինի թուրք Մուհամմետ Համզա Բաքիրը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930