Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամն ումի՞ց էիր պաշտպանում». ադրբեջանցի մեղադրողը հարցեր է տվել գերեվարված Մելիքսեթ Փաշայանին

Ապրիլ 10,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն» ռ/կ. Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է 15 հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը:

Ադրբեջանցի մեղադրողի հարցերին այսօր պատասխանել է Մելիքսեթ Փաշայանը: Նրա հարցաքննության մասին Բաքուն կարճ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե Փաշայանը զինվորական ծառայության մեջ է եղել և որ նրան ամրակցված է եղել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ:

Միջազգային կառույցների, անկախ լրատվամիջոցների և փաստաբանների բացակայությամբ ընթացող դատավարությունից որոշ մանրամասներ փոխանցել ադրբեջանական պետական «Ազերթաջ»-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Փաշայանն ասել է, որ ծառայել է Աղդամի շրջանի տարբեր գյուղերում: Ադրբեջանցի մեղադրողը նրան հարցրել է՝ քանի որ Աղդամը Ադրբեջանական շրջան է, հետևաբար ումի՞ց է այն պաշտպանել: Բաքվի դատարանի առջև կանգնած Հայաստանի գերեվարված քաղաքացին հարցն անպատասխան է թողել:

Մելիքսեթ Փաշայանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մասի Ադրբեջանի կողմից մեղադրվում է ահաբեկչության, ցեղասպանության և ռազմական մի շարք հանցագործությունների մեջ, գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերին, ադրբեջանական ռազմական հարձակումից հետո: Նա ծնունդով Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է:

Ադրբեջանական զինված ուժերը, երբ արդեն մտել են Սզնեք գյուղ, տեղի բնակիչները՝ ով ինչպես կարողացել է, լքել են իրենց տները: Գյուղում մնացել են տարեց մի քանի բնակիչներ, ներառյալ Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը: Անօգնական մարդկանց գյուղից անվտանգ տարհանելու նպատակով Մելիքսեթը փորձել է օգնություն գտնել, բայց ավելի ուշ գերեվարվել է ադրբեջանցիների կողմից:

«Որ Մելիքսեթը մենակ լիներ, կկարողանար փախներ, բայց իր հետ մեծահասակներ էին. ինքն ա եղել, Մավրիկը, իր հոպարը, գյուղապետի հայրը, մեր մոտ հարևան կա՝ Արտո Միքայելյանը, դե իրան գտել են մահացած Կարմի գյուղի անտառների մեջից», – ասաց հարազատներից մեկը:

Ի դեպ, այն ժամանակ գերեվարվել էր նաև Մելիքսեթի հաշմանդամ եղբայրը՝ Մավրիկը, ում ադրբեջանցիները հրազենային վիրավորում հասցնելուց հետո, շուրջ մեկ շաբաթ խոշտանգումների էին ենթարկել, ապա օրեր անց Կարմիր խաչի միջոցով հանձնել հարազատներին:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930