«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրանույշ Սահակյանը և Տարոն Սիմոնյանը միջազգային ասպարեզում գերիների հարցերով հսկայական աշխատանք են կատարում։
Այսօրվա քննարկումը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունի հսկայական իրավական պոտենցիալ ոչ միայն գերիների մասով, այլ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների այլ հարցերում, որը սակայն գրեթե ամբողջությամբ չի օգտագործվում այսօրվա իշխանությունների կողմից։
Նմանատիպ քննարկումները շատ կարևոր են նաև հասարակության տեղեկացվածության համար։ Ոչ մի բանի դիմաց զիջողական քաղաքականությունը վերջնարդյունքում լինելու է կործանարար և արդյունավետ պայքարի ճանապարհը այլընտրանք չունի։
Կարդացեք նաև