Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփ. «Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»

Ապրիլ 10,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։ Դրա տեքստը հրապարակվել է Ադրբեջանի պետական Azertag գործակալության կայքում։

«Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի երկարատև պատմություն ունեն։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք նոր մեծ գործերին ընդառաջ,- նշել է Թրամփը՝ հավելելով, – Ես երախտապարտ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հետ բարեկամության, այդ երկրին ցուցաբերած աջակցության համար»։

«Միացյալ Նահանգները հետագայում ևս կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,-եզրափակել է Թրամփը։

Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը հայտարարել էր՝ ԱՄՆ նախագահն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

 

«Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930