«Կա իրավական գործողությունների ցանկ, որ այսօր էլ այսօրվա իշխանությունը պետք է անի»,-Մանե Թանդիլյանի հարցին, եթե ունենանք ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն և ունենանք մի իրավիճակ, որ այս դատավարություններն արդեն կայացված լինեն կանխատեսելի վճիռներով, ի՞նչ պիտի անի այդ իշխանությունը, ի՞նչ պատուհան կարող է այդ ժամանակ գոյություն ունենալ այդ հարցը կանգնեցնելու համար, Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ պանելային հանդիպում-քննարկման ժամանակ այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանությունները սկսած առանձին անձանց քրեական պատասխանատվության հարցը բարձրացնելուց ներպետական և միջազգային ատյաններում՝ վերջացված ընդհուպ մինչև միջազգային քրեական դատարան միջազգային հանցագործությունների համար ճիշտ փաստաթղթավորում ներկայացնել կարող են իրականացնել․ «Այսինքն՝ մենք ունենք 3-5 առկա իրավական գործիք, որ այսօր էլ, վաղն էլ կարող ենք կիրառել, երբ գա մի այնպիսի իշխանություն, որը ցանկանա դա կիրառել։ Բնականաբար, ինչքան շուտ կիրառես իրավական գործիքները, այնքան արդյունավետ կլինի քո իրավունքների պաշտպանությունը։ Ինչքան ուշ ես կիրառում, պետք է հիմնավորես՝ ինչու նախկինում չես կիրառել։ Ժամանակի գործոնը ևս կարևոր է միջազգային իրավունքում։ Մենք մեր իրավունքների պաշտպանության հնարավորություն հավերժ չունենք, չենք կարող ասել՝ տասը տարի հետո որ լինի, արդյունավետ կլինի՞»։
Մյուս հարցին՝ ո՞րն է Ձեր վարկածը՝ ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը տեղի ունենում առանձնացված, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Մի վարկածը հենց Ռուբեն Վարդանյանի անձն է․ ինքը, կարծում եմ, շատ վոկալ է խնդիրները ներկայացնելու մասով, թեև գիտակցում է նաև այդ վրեժխնդրության մոտեցումը, և միջազգային ճանաչման ուժով թերևս ավելի մեծ հետաքրքրություն կա իր անձի նկատմամբ։ Դա չեզոքացնելու նպատակով կարծում եմ նպատակահարմար են համարել առանձնացնելը։ Երկրորդ գործոնն առնչվում է տեղեկատվության սահմանափակման հետ։ Արդեն մինչդատական վարույթում իրենց հայտնի էր եղել մասնավոր փաստաբան ունենալու հանգամանքը։ Անկեղծ ասած՝ մասնավոր փաստաբանները լուծում են մեկ խնդիր, որ գոնե տեղի ունեցած դատավարական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում։ Սա այլընտրանքային տեղեկատվություն է ի համեմատություն պետության կողմից մատակարարվող տեղեկատվության։ Նման պայմաններում մասնավոր փաստաբանի ներգրավվածությունը կարող էր լինել մեծ ինֆորմացիայի աղբյուր 15-ի դատավարության առնչությամբ։ Դրա համար այս առանձնացումը եղավ, որ 15-ի գործով ունենանք ընդամենը այն, ինչ տրամադրում է Ադրբեջանը։ Համեմատելու նյութ չունենք, եղելությունը հասկանալու, ստուգելու, լրացնելու հնարավորությունից զրկված ենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ