Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների պահանջներն այնքան էլ սոցիալական չեն, այն փաստը, որ կետերից մեկն Արցախ վերադառնալու հարցն է, դա արդեն քաղաքական պահանջ է»

Ապրիլ 10,2025 18:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փորձում էինք հասկանալ՝ ինչ ճանապարհային քարտեզ ունեն մարդիկ, ինչ լուծումներ են պատկերացնում, գլոբալ առումով լուծումների մասին պատկերացում կա՞, թե՞ ոչ, որովհետեւ երիտասարդներ են։ Մենք էլ մեր մտքերը նրանց փոխանցեցինք»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ԱԺԲ անդամ Եղիշե Պետրոսյանը։

Նա նշեց, որ ժողովրդի միջեւ պառակտումը, որն առկա է, աններելի ու անթույլատրելի է։ «Մենք ամեն օր առնչվում ենք համահայկական գլոբալ հարցի հետ՝ դա կլինի Արցախում, Սյունիքում, Երեւանում, ինչ էլ կատարվում է մեզ հետ, դա գլոբալ համահայկական հետաքրքրության հարց է, մեր անվտանգության ու ապագայի հարցն է։ Ցանկացած հարց պետք է այդ պրիզմայով դիտվի։ Ես կարծում եմ՝ մենք այդ միտքը կարողացանք փոխանցել, հանդիպումը շատ լավ անցավ, լավ երիտասարդներ են, տեսնենք՝ ինչով կարող ենք օգտակար լինել նրանց»,- ասաց Եղիշե Պետրոսյանը։

ԱԺԲ անդամ Գարո Եղնուկյանն էլ նշեց, որ արցախցիների պահանջներն այնքան էլ սոցիալական չեն, դրանցում կան սոցիալական բաղադրիչներ, բայց այն փաստը, որ կետերից մեկն Արցախ վերադառնալու հարցն է՝ արդեն քաղաքական պահանջ է։ «Եթե իրենք նպատակներից մեկը դրել են վերադառնալ Արցախ, դա կարճաժամկետի հարց չէ, պետք է պայքարեն, մինչեւ հասնեն իրենց նպատակին։ Դա ինչքա՞ն կտեւի, ի՞նչ մեթոդներով, մեթոդները քաղաքակա՞ն են, ռազմակա՞ն են, բայց վերադարձը գլխավոր նպատակներից մեկն է, որն իրենց մոտ ես տեսա։ Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը, մենք մեր փորձն ենք փոխանցել, առաջարկել ենք մեր աջակցությունը՝ լինի սոցիալական, քաղաքական կամ իրավունքների հարցով։ Եվ մեր փորձից ելնելով՝ առաջարկել ենք, որ մենք իրենց աջակցենք նաեւ իրենց համար ապագայի ծրագրավորումը, ճանապարհային քարտեզը, թե տեսլականը մշակելու հարցում։ Հուսով ենք, որ իրենք այդ առիթից կօգտվեն եւ կօգտվեն մեր աջակցությունից ու ունեցած գիտելիքից։ Տպավորությունը դրական էր, երիտասարդ են, կա նպատակասլացությունը, որ հասնեն կետի, իսկ փորձառությունն էլ մեր պես մարդիկ կօգնեն իրենց, որ այդ փորձառությունից օգտվեն»,- հավելեց Եղնուկյանը։

ԱԺԲ անդամ Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ եթե կառավարությունը արցախցիների արժանապատիվ կյանքի իրավունքը չհարգի ու սոցիալական խնդիրները չլուծի, այդ մարդիկ թողնելու են՝ գնան Հայաստանից։ «Ո՞վ է շահելու դրանից, հայ ժողովուրդը չի շահելու դրանից։ Շահում են այն մարդիկ, ովքեր այսօր իշխանության են եւ պարտվողական կկուի քաղաքականությունը տարածում են ամբողջ ժողովրդի վրա։ Եվ այդ առումով շատ կարեւոր է, որ այս շարժումը չունենա այդ կկվի հոգաբանությունը։ Այսինքն՝ եթե փոքր պահանջների շարժում դառնա սա, հենց կկվի հոգաբանությունն է»,- ասաց Չուգազսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930