Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի հաշմանդամ լեռնագնաց Սաջադ Սալարվանդը պատրաստվում է բարձրանալ Հայաստանի Արագած լեռը

Ապրիլ 10,2025 17:56

Իրանական «Հադի Սայի» սպորտային խմբի երեք լեռնագնացներ՝ մեկը հաշմանդամ, հաջողել են նվաճել Էվերեստի մինչև 5150 մետր բարձրությունը․ դա Քալա Փատթար գագաթի հիմնական ճամբարն է։

 

Արհեստավարժ լեռնագնաց Սաջադ Սալարվանդը, երկու ոտքերը կորցրել է 2016 թվականին ավտովթարից․ ծանր վթարը չի խանգարել, որ նա շարունակի իր սիրած ասպարեզը և լեռնագագաթներ նվաճի։

Սալարվանդը մինչ այժմ բարձրացել է Իրանի բոլոր նշանավոր լեռները, Ֆրանսիայում մասնակցել է արշավների, իսկ անցած շաբաթ իր երկու լեռնագնաց ընկերոջ՝ Էբրահիմ Ժալեի և Մոհամմադ Իլանլուի հետ, նաև Էվերեստ է բարձրացել։

«Հադի Սայի» մարզակումբի լեռնագնացներն անցյալ տարի եղան նաև Հայաստանում և Արագած լեռը բարձրացան (գլխավոր լուսանկարում

 

«Հադի Սայի» սպորտային խմբի ֆինանսական հովանավորն է «Թիրքարան»  միջազգային փոխադրության իրանական ընկերության տնօրեն Ջավադ Անսարին․ այս ընկերությունը Թեհրանում կազմակերպել էր նաև լեռնագնացության խմբի հանդիսավոր դիմավորում՝ օդանավակայանից մինչև մարզակումբ։

Պրն Անսարին ճանաչված գործարար է նաև Հայաստանում․ նա որպես Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Տրանսպորտի նախարարության խորհրդական, մասնակցում է Իրան-Հայաստան տնտեսական բանակցություններին։ Իրանցի մարզասեր գործարարը իր հայրենիքում կատարել է բազում բարեգործություններ և Հայաստանում ևս մասնակցում է ԻԻՀ դեսպանության կամ հայկական շրջանակների նախաձեռնած բարեսիրական աշխատանքներին։

Իրանցի հաշմանդամ լեռնագնաց Սաջադ Սալարվանդը պատրաստվում է բարձրանալ նաև Հայաստանի Արագած լեռը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930