Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ հանրահավաքը ցույց է տալու, որ այստեղ միայն արցախահայության հարցը չէ, սա ազգովի պայքար է»․ Անաստաս Իսրայելյան

Ապրիլ 10,2025 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մեզ հետ հանդիպումներում բոլոր քաղաքական ուժերի կողմից տեսնում ենք իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու մեզ, քննարկումներ տանելու ու միասնական աշխատանք իրականացնելու այն օրակարգի շուրջ, որի վերաբերյալ պահանջը ներկայացված է իշխանությանը»,- Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը։

Նա նշեց, որ չպետք է արցախցի-հայաստանցի տարանջատում լինի, որովհետեւ իրենց պահանջագրի բոլոր կետերում մեր հայ լինելու ու իրավունքների հարցերն են։ «Դրա համար աշխատանքները միայն այդ ուղղության վրա են գնալու, մենք հայ ազգի միասնականությունն ենք ամրագրելու։ Վերջին ժամանակաշրջանում փորձում են իրականացնել ատելության կամ տարանջատման շարունակական աշխատանք, ընդհուպ՝ պետական մակարդակով։ Մենք այդ ուղղության վրա էլ ենք աշխատել ու աշխատելու ենք, եւ հաջորդ հանրահավաքը ցույց է տալու, որ այստեղ միայն արցախահայության հարցը չէ, սա ազգովի պայքար է։ Այս շարժումն արդեն վերածնունդ է արթնացրել հանրության մեջ, ժողովուրդը սպասում է պատասխանի, սպասում են օր ու ժամի, որ գան միասին գնանք հաջորդ քայլերին ու հաջորդ հարցերի լուծմանը։ Այսօրվա իրավիճակում մեր հանրությունը պահանջատեր է, ներկա իշխանությունն էլ՝ պատասխանատու ազգի ներկայացուցիչների առաջ։ Իրենք պարտավոր են բոլոր այդ հարցերի պատասխանները տան՝ հիմնավորված։ Մինչեւ օրս խաբել են, խաբվել ենք, դրա համար սպասում ենք հիմնավորված պատասխանների»,- հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930