Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան անհնար է պատկերացնել առանց Դոստոևսկու, Տոլստոյի, Չայկովսկու

Ապրիլ 10,2025 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպան անհնար է պատկերացնել առանց Դոստոևսկու, Տոլստոյի, Չայկովսկու և այլ մեծ մշակութային գործիչների, այս մասին հայտարարել է սերբ կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական և բիզնես ֆորումի լիագումար նիստում, որը տեղի է ունեցել Կրասնայա Պրեսնյա «Ռոսիա» ազգային կենտրոնում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ելույթ ունենալով «Եվրասիայի մշակութային օրենսգիրքը՝ ազգերի ավանդական արժեքների դիրիժոր» նիստում, Կուստուրիցան ընդգծել է. «Եվրոպան դարեր շարունակ ընկալել է այդ հեղինակներին և կոմպոզիտորներին որպես իր խորհրդանիշները, սակայն այսօր նրանք պատկանում են Եվրասիային՝ մի տարածության, որտեղ միահյուսվում են եվրոպական և ասիական մշակույթները»։

«Ռուսական մշակույթն անհնար է չեղարկել: Չի կարելի մարդուն ասել, որ չլսի Չայկովսկի կամ չկարդա Դոստոևսկի», – ասել է Կուստուրիցան, նշելով, որ դա է հաստատում հետաքրքրությունը ռուս դասականների նկատմամբ:

«Ռուսական մշակույթը նույնիսկ դիմակայեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքներին»,- ասել է Կուստուրիցան, ու հավելել, որ ինքն իր մեջ զգում է սերբական և ռուսական մշակույթների համադրություն։

Կուստուրիցան նաեւ ընդգծել է, որ ամեն անգամ, երբ Մոսկվա է այցելում, իրեն զգում է ինչպես Վիկտոր Բագրովը՝ Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր 2» ֆիլմից։ Հենց Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վիկտոր Սուխորուկովի այս կերպարն է ասել, որ ուժը ՌԴ մայրաքաղաքում է։ «Եվ դա միանշանակ լավ զգացողություն է»,- ասել է ռեժիսորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930