Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հարկային մարմինների հասանելիության ապահովումը. ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իվա Պետրովային

Ապրիլ 10,2025 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է  ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային վարչարարության մի շարք առանցքային ոոլորտներում արձանագրված բարեփոխումները։ Մասնավորապես, ներդրվել են արհեստական բանականության նոր գործիքներ, բարելավվել է հետագծելիության համակարգը, գործարկվել է հարկային կարգապահության ծրագիրը, կատարելագործվել է թեմատիկ ստուգումների և բանկային տեղեկատվության ստացման համակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողականը և 2025 թվականի համար եկամուտների կանխատեսումը, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը, հարկային ճեղքերի գնահատման հետևանքները և մաքսային բարեփոխումների առաջընթացը։ Կարևորվել է նաև հարկային մարմինների համար՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային տեղեկություններին հասանելիության ապահովման խնդիրը՝ հայտարարագրման համակարգով ստացվող տեղեկությունների ճշգրտությունը հսկելու տեսանկյունից։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ընդգծել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և անդրադարձել դրանց արդյունքում արձանագրված հարկային վարչարարության արդիականացմանը, ինչպես նաև հարկային կարգապահության բարելավմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկկողմ համագործակցությունը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930