Լրահոս
Օրվա լրահոսը

2025 թ.-ին Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Ապրիլ 10,2025 16:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է 2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։

Մասնավորապես նշվում է, որ հունվարից մինչ մարտ Թուրքիան սահմանակից երկրներ՝ Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, Իրան, Իրաք, Սիրիա և Հունաստան իրականացրել է 6 մլրդ 243 մլն դոլարի արտահանում։ Նշենք, որ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 5.6%-ով։

Արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին կազմել են 5 մլրդ 910 մլն դոլար։

Ամենաշատ արտահանումն 2025-ի առաջին եռամսյակում իրականացվել է Իրաք՝ 2 մլրդ 563 մլն դոլար։ Իրաքին հաջորդում է Բուլղարիան՝ 1 մլրդ 176 մլն դոլարով, Հունաստանը՝ 910 մլն դոլարով։ Հունաստանին հաջորդում է Իրանը՝ 544 մլն դոլար և Վրաստանը՝ 539 մլն դոլար։

Սիրիա արտահանման ծավալները նկատելիորեն աճել են։ Մասնավորապես 2024-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալները կազմել են 386 մլն դոլար, իսկ 2025-ի առաջին եռամսյակում այն ավելացել է 31.2%-ով՝ հասնելով 507 մլն դոլարի։

Սիրիային հաջորդում է Հայաստանը, որտեղ կատարվել է 106.000 դոլարի արտահանում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով: 2024թ.-ին արտահանումը Հայաստան կազմել էր՝ 124.000 դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930