«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի չորրորդ համաժողովը։
Համաժողովի շրջանակներում ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է ցանցի անդամ խորհրդարանների միասնական դիրքորոշումը և պարունակում է մի շարք առանցքային դրույթներ։
Մյուս խնդիրների շարքում փաստաթղթում նաև աջակցություն է հայտնվում Չմիավորման շարժման անդամ երկրներից բռնի տեղահանված անձանց, ներառյալ արևմտյան ադրբեջանցիների, իրենց տներ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին:
Կարդացեք նաև
Ադրբեջանը նոր թափով առաջ է մղում իր կեղծ քաղաքական նարատիվը, որը դրվելու է ապագա ռազմական գործողությունների փաստաթղթային հիմքում, իսկ ՀՀ իշխանությունները զբաղված են սեփական ժողովրդին կեղծ թեզեր հրամցնելով և ադրբեջանական կրակոցները կոծկելով։
Ե՞րբ ենք վերջապես սթափվելու… Կամ արդյո՞ք սթափվելու ենք՝ մինչև անշրջելի դառնա ամեն ինչ։