«Հայաքվե». Բաքվում ընթացող շինծու դատավարությամբ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկելու «լեգիտիմ» հիմքեր ստեղծել:
Հայ պատանդներից փորձում են ցուցմունքներ կորզել իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ Հայաստանի կողմից ոտնձգություններ կատարելու մտացածին բովանդակությամբ։ Թշնամու այս գործելակերպը հնարավոր է դարձել, քանի որ 2022թ․ հոկտեմբերին պրահյան հայտարարությամբ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Բայց «Արցախը տանք, հանգիստ ապրենք» անբարո և թրքածին թեզը չաշխատեց։ Արցախի հանձնումը Հայաստանի հանդեպ թշնամական ագրեսիայի նոր հեռանկար է բացել, որը պետք է խափանել ամեն գնով: