Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը՝ Մանասյանն Արզնիի Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցում վարպետաց դաս է անցկացրել

Ապրիլ 10,2025 15:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզի Արզնի համայնք, որը մեծամասամբ բնակեցված է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով։

Կարևորելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը՝ Անահիտ Մանասյանի կողմից Արզնիի Սերգեյ Սարխոշևի անվան
միջնակարգ դպրոցում ոլորտային թեմաների շուրջ անցկացվել է վարպետաց դաս:

Վերջինիս մասնակցել են ուսուցիչներ, աշակերտներ, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորական, եզդիական և ռուսական համայնքներից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության աշխատանքի ուղղությունները, անդրադարձել երեխաների, կրթության իրավունքներին, խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի առանձնահատկություններին: Հանդիպման շրջանակում բարձրացվել են առանձին խնդիրներ՝ քննարկելով վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։

Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի հետ: Քննարկվել են համայնքի բնակիչների իրավունքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր:

Մշակույթի տանն Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպվել նաև համայնքի բնակիչների հետ:

Քննարկվել են իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

Անահիտ Մանասյանը նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինքնության պահպանման, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը հանրային կյանքում:

Պաշտպանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաև ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի։

Արզնի կատարած այցի ավարտին Անահիտ Մանասյանը նշել է, որ իր կողմից արձանագրված, ինչպես նաև բնակիչների բարձրաձայնած խնդիրները ՄԻՊ աշխատակազմի կողմից ուսումնասիրվելու են` հասցեավորման և լուծման ուղիներ գտնելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930