Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք՝ հանրության հետ կկիսվենք»․ Արմեն Գրիգորյանը՝ պատերազմի վտանգի մասին

Ապրիլ 10,2025 13:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պետք չէ հետեւել այդպիսի ինֆորմացիոն աղմուկներին, եթե ինչ-որ ինֆորմացիա լինի, միանշանակ է, որ Պաշտպանության նախարարությունն ինֆորմացիա տրամադրելու է»,- այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զորքեր է կուտակում։

«Սահմանային իրավիճակի հետ կապված ՊՆ-ն պարբերաբար տեղեկություն է տրամադրում, հերքում է նաեւ կեղծ ինֆորմացիան։ Բայց նաեւ ուզում եմ նշել, որ մենք աշխատում ենք այն ուղղությամբ եւ ՀՀ առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Եվ շարունակում ենք հրապարակային այս մասին խոսել եւ աշխատել այս ուղղությամբ, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ունենանք»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանը, նկատի ունենալով ՊՆ հերքման տեքստերը, հարցադրում արեց՝ եթե Հայաստանին մեղադրում են կեղծ բաների համար, Հայաստանը չպե՞տք է հերքի։ «Հայաստանը շարունակում է հերքել եւ աշխատել, որպեսզի սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծենք»,- հավելեց նա։

Հարցին, թե ի վերջո ունե՞ն հստակ տեղեկություն, Ադրբեջանի կողից կուտակումներ կա՞ն, նա պատասխանեց․ «Եթե որեւէ ինֆորմացիա լինի, որը փոխկապակցված է ՀՀ անվտանգային իրավիճակի հետ, բնականաբար մենք այդ ինֆորմացիան կկիսվենք հանրության հետ։ Ձեզ որտեղի՞ց նման ինֆորմացիա, դուք ունե՞ք հստակ աղբյուր»։

Հարցին, թե պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, հանրության հետ կկիսվենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930