«Այս պահին Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։
Նա ասաց՝ քանի որ Սահմանադրությունը իրավա-քաղաքական փաստաթուղթ է, իրավական առումով ՍԴ-ն առնվազն գործող Սահմանադրության նախաբանի մասով հարցերին պատասխանել է։
Հարցին, թե ի՞նչ առանցքային փոփոխություններ են լինելու նոր Սահմանադրության մեջ, ինչո՞ւ են որոշել Սահմանադրությունը փոխել, Դադունցը պատասխանեց․ «Այս պահին ասել, թե ինչն է փոխվում, ես կդժվարանամ, որովհետեւ մենք դեռ չունենք տեքստը։ Մենք հիմա աշխատում ենք, դեռ պետք է խորհրդի հետ դա համաձայնեցնենք»։
Կարդացեք նաև
Տիգրան Դադունցն ասաց, որ նախարարությունը ներկայումս աշխատում է նոր Սահմանադրության տեքսի վրա։ «Ինչո՞ւ է այդպես որոշվել, որովհետեւ մենք ունենք շատ սեղմ ժամկետ, մինչեւ 2026 թվականի հաջորդ ընտրությունները մենք ունենք հանձնարարական, որ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ