10 ապրիլի, 2025 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ն արժանացել է ISO 9001:2015 միջազգային հեղինակավոր հավաստագրի որակի կառավարման ոլորտում բարձր չափանիշներ ապահովելու համար: Այս հավաստագիրը Team-ը ստացել է Եվրոպական Cert International միջազգային ճանաչում ունեցող սերտիֆիկացնող ընկերության կողմից:
ISO 9001:2015-ը վկայում է, որ Team Telecom Armenia-ն, հավատարիմ լինելով բարձրորակ ծառայությունների տրամադրման սկզբունքին, մշտապես աշխատում է հեռահաղորդակցության ոլորտային գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև շուկայական վստահության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
«Սա մեր հերթական թիմային նվաճումն է: Լինելով առաջադեմ հայկական ընկերություն՝ նպատակ ունենք ամենօրյա աշխատանքի արդյունքում սահմանելու նոր նշաձողեր՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտը դարձնելով առավել մրցունակ ու միջազգային հեղինակավոր չափանիշներին համապատասխան: Մենք շարունակելու ենք կատարելագործել որակի կառավարման համակարգերը՝ կարևորելով հաճախորդների և գործընկերների գոհունակությունն ու բարձրորակ ծառայությունների տրամադրումը»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Հավելենք, որ ընկերությունը արժանացել էր նաև ISO 27001:2013 սերտիֆիկատի՝ հաստատելով տվյալների պաշտպանության բարձր մակարդակը։ 2024 թվականին ընկերությունը հաջողությամբ թարմացրել է սերտիֆիկացումը՝ ստանալով ISO 27001:2022, ինչը հաստատում է տեղեկատվական անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխանությունը։ Team-ը շարունակում է ապահովել տվյալների վստահելի պաշտպանություն հաճախորդների և գործընկերների համար:
Կարդացեք նաև
Team Telecom Armenia-ի մասին
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։