Լրահոս
Օրվա լրահոսը

Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ. պահանջում է դատախազությունը

Ապրիլ 10,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում.
  • Երևանում գտնվող 6 անշարժ գույքի գնման իրավունք.
  • 6 տրանսպորտային միջոց.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 59 միլիոն 518 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի և միջոցների մնացորդ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ». Կամո Մելքոնյանը«Մաքս Օիլ» և «Կամօյլ» ՍՊԸ-ների տնօրենն է, նաև՝ վերջինի սեփականատերը։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի բիզնես-գործընկերն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930