Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելություն տարածելով՝ այս իշխանությունն ուզում է հասնել քաղաքացիական բախումների. Մետաքսե Հակոբյան. «Հրապարակ»

Ապրիլ 10,2025 11:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2018-ից հետո հատկապես ատելության խոսքն ու հայհոյանքը Հայաստանում թրենդ են դարձել:

Բայց ատելության խոսքը տարածում են նաեւ դրա դեմ պայքարողները եւ իրենք` արցախցիները, տիրաժավորելով ամեն հիվանդ մարդու խոսք, մեծ նշանակություն տալով եւ խրախուսելով, որ այդ «գործիքը» մշտապես կիրառվի: Եթե տեսնում են, որ դա ազդեցիկ է, ինչո՞ւ չպետք է կիրառեն:

Մինչդեռ անեծքներ ու հայհոյանքներ բոլորի հասցեին են հնչում` մտավորականների, վաստակ ունեցող մարդկանց, անգամ զոհված հերոսների հարազատների: Մի ահռելի չափաբաժին էլ իշխանության ներկայացուցիչների, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հասցեին են հնչում: Բայց ոմանք այդ լուտանքներն արհամարհում են, իշխանական զույգը, օրինակ, կարծես ավելի է ոգեւորվում, իսկ ոմանք, հատկապես` Արցախից Հայաստան տեղափոխվածները, ծանր են տանում:

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով արցախցիներին ուղղված ատելության խոսքին, ասում է. «Լավը թողած՝ խոսել վատի մասին, տեղին չէ: Հայաստանում իշխանական քարոզչամեքենան է կանգնած այդ ամենի ետեւում: Փորձում են տարածել տեղեկություններ, թե իբրեւ Արցախում հայ զինվորին ջուր չեն տվել, չեն թողել անգամ ծառից ընկած նուռն ուտել, դեռ մի բան էլ ծեծել են դրա համար: Անգամ կարող եմ անուններ տալ, որ Արցախում կային մարդիկ, ովքեր իրենց վրա պարտականություն էին վերցրել՝ զինվորներին շաբաթվա վերջին տանում էին իրենց տներ, կերակրում, հյուրասիրում: Ես ընտանիք գիտեմ, որ 10-ից ավելի զինվորի ընտանիքների հետ բարեկամացել է այդ ընթացքում: Նույնիսկ քավոր-սանիկ կապեր են հաստատվել արդյունքում: Չգիտես ինչու, լավը թողած, վատի մասին ենք միայն խոսում: Անիմաստ է վատի մասին խոսել: Ատելություն քարոզում է իշխանությունը, ինչը եւս մեկ անգամ փաստում է նրանց թույլ լինելու մասին: Իշխանության մեջ քաղաքական դեմքեր են, եթե նրանք ատելություն են տարածում, ուրեմն թույլ են: Օրինակ, ես չեմ ատում Փաշինյանին ու իր հանցավոր խմբակին, որովհետեւ ես ուժեղ լինելու կարիք ունեմ, չեմ կարող թուլանալ: Ես միշտ ասում եմ՝ պետք է լավի վրա կենտրոնանալ: Ի վերջո, մի շարք կամավորական խմբեր եկան մեզ դիմավորելու, Հայաստան տանելու, նրանք անշահախնդիր մարդիկ էին, որոնց չենք կարող մոռանալ: Այնպես որ, ատելություն տարածելով՝ այս իշխանությունն ուզում է հասնել քաղաքացիական բախումների, ինչո՞ւ ոչ»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930