Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Վարշավայի կենտրոնական մասում գտնվող Տվարդովսկու հրապարակում. գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Հետաքրքիր է՝ Լեհաստանում ՀՀ դեսպանը տեղյա՞կ է Ադրբեջանի դեսպանատան «մշակութային ցուցահանդեսի» մասին ու ինչ-որ քայլեր ձեռնարկե՞լ է՝ լեհ հասարակությանն իրազեկելու, որ Վարշավայի կենտրոնում կեղծարարության, զրպարտության, ուրիշի պետությանը տիրանալուն միտված «ցուցահանդեսը» խաբեություն է, որ իրականացնում է ցեղասպան Ադրբեջանը։
Ցուցահանդեսի բացմանը Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան ասել է. «Իրևանի խանությունը կարևոր դեր է խաղացել ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի պատմության մեջ։ Իրևանի խանության պատմությունը ադրբեջանական ժողովրդի հարուստ նյութական և ոչ նյութական մշակութային պատմության անբաժանելի մասն է։
Իրևան քաղաքի և նրա շրջակայքի տեղանունների բացարձակ մեծամասնությունը ադրբեջաներեն է, ինչը վկայում է, որ այս տարածքը ադրբեջանցիների հնագույն բնակավայրերից է, և որ 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին Իրևանում եղել են ադրբեջաներեն տեղանուններ, շատ փողոցներ կոչվել են Ադրբեջանի անունով»:
Կարդացեք նաև
Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության փոխնախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Գայա Մամեդովը նշել է. «Համաշխարհային հանրությունը չպետք է անտարբեր մնա ներկայիս Հայաստանի տարածքում ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման նկատմամբ։ Արևմտյան Ադրբեջան համայնքը փորձում է վերադառնալ Արևմտյան Ադրբեջան խաղաղ ճանապարհով»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում