Ս.թ. ապրիլի 3-ին Dvin Hall-ում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը, որի բլոկչեյն գործընկերն էր Fastex էկոհամակարգը:
«Ապագայի փողն ու թվային տնտեսությունը» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 հյուր և մոտ 20 խոսնակ, որոնք քննարկել են փողի էվոլյուցիան և դրա տնտեսական ազդեցությունը:
Ֆորումի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան»։ Այն վարում էր ֆորումի հիմնական խոսնակ, համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։ Նա անդրադարձել է փողի ապագային ու ապագայի փողին, հատկապես՝ կրիպտոարժույթների համատեքստում. ինչ նշանակություն ունեն դրանք ֆինանսական հաստատությունների և Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրիս կյանքում։
«Սա ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է դրամի և ֆինանսների պատմության մեջ։ Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում շատ ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը, փորձում են առաջնորդել և օգտագործել այս հնարավորությունը։ Մեզ անհրաժեշտ են կենտրոնացված բորսաներ և կրիպտո ընկերություններ, որոնք հնարավորություն կտան լայն հանրությանը փորձելու թվային արժույթներն ու զգալու դրանց ընձեռած առավելությունները։ Փողի ապագան թվային արժույթներն են», – նշել է Հենրին։
Կարդացեք նաև
Պանելային քննարկմանը մասնակիցներից էր Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ Բանախոսները քննարկել են կրիպտոյի էվոլյուցիան և դրա կիրառությունը Հայաստանում, Հայաստանի բանկային համակարգի և բլոկչեյն տեխնոլոգիաների համատեղելիությունն ու ընկալումները։
«Ֆասթեքսը մշտապես մասնակցում է նման կարգի միջոցառումներին, սա լավագույն հարթակն է ինդուստրիայի մասնակիցների հետ ծանոթանալու, նոր մտքեր փոխանակելու, գործընկերների ու համագործակցության նոր սցենարներ ձևավորելու համար», – ասել է Վախթանգ Աբրահամյանը:
Zodia Custody-ի Եվրոպայի գործադիր տնօրեն Ջերի Աֆենտակիսն ընդգծել է ոլորտում Ֆասթեքսի գործունեության կարևորությունը: «Կարծում եմ՝ որքան ավելի շատ ես ծանոթանում Fastex էկոհամակարգին և դրա ընկերությունների խմբին, այնքան ավելի տպավորիչ է դառնում։ Այն, ինչ իսկապես զարմացնող և հիացնող է, Fastex Group-ի գործունեության լայնածավալությունն է թվային ակտիվների աշխարհում»։
Բլոկչեյնից մինչև թվային ֆինանսներ՝ Ֆասթեքսը կառուցում է տեխնոլոգիաների նոր սերունդ՝ ավելի արագ, խելացի և ապահով: