Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգ չենք առնելու, գուցե հացադուլի դիմենք. Քասախցիները դժգոհ են տրանսպորտային փոփոխությունից

Ապրիլ 10,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քասախ համայնքի բնակիչները նախազգուշական բողոքի գործողություններ են իրականացնում: Նրանք փակել էին Աշտարակի խճուղին՝ բողոքելով տրանսպորտային վերջին փոփոխության դեմ. տրանսպորտի 25 և 59 համարների գծերը կրճատվել էին եւ նոր՝ ավելի թանկ երթուղի է մտցվել, որը սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 եւ 200 դրամ արժեքով։ Պռոշյան համայնքի երթուղիների խնդիրը կառավարությունում հանդիպումից հետո մասնակի լուծվել է՝ 25 համարի հետ կապված, քասախցիներինը՝ ոչ:

«Մենք ընտրել ենք կառավարությանը, քայլել ենք այս կառավարության հետ… Ես աչքս բացել եմ, մեր համայնքում գործել է ավտոբուս, հետո դա փոխարինվեց գազելներով, ընդունեցինք, հասկացանք բոլոր դժվարությունները: Մենք 2018 թվից ունենք ավտոբուս, որ գնում-գալիս էր, տվյալ ավտոբուսը հարմարեցված է հաշմանդամություն ունեցողների, սայլակավոր մայրերի համար: Դե թող հիմա թող գան, բացատրեն, էդ գազելով ո՞վ կարող է ինձ իջեցնել քաղաք… Դիմում եմ ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին, թող որոշումը վերանայեն, նախկինի մնացորդներն իրավունք չունեն նորից գործելու»,-ասում էր հաշմանդամություն ունեցող մի քասախցի՝ կատարվածի մեջ մեղադրելով նախկին իշխանություններին, չնայած որոշումը կայացրել է գործող իշխանության օրոք:

«Փողոց փակելն ընդամենը նախազգուշական քայլ է: Մենք մինչեւ չստանանք մեր հարցի լիարժեք պատասխանը, կանգ չենք առնելու: Մենք սպասում ենք պատկան մարմինների արձագանքին: Գուցե արդեն հացադուլ հայտարարենք, ունենք հաջորդական քայլեր, մեր քայլերը շատ հստակ են, պատասխանի ամեն ուշացման դեպքում, հաջորդաբար քայլերն ավելի կոշտ են լինելու: Մեր հավաքը շատ օրինական է եւ շատ կազմակերպված»,-ասաց մեկ ուրիշ քասախցի:

Քասախցիները պահանջում են, որ մարզպետը գա Քասախ եւ հանդիպի իրենց հետ:

Նրանք ասում են, որ ընտրել են իշխանություն, որը պետք է ծառայի ժողովրդին, եւ իրենց հարցի լուծում չստանալն է ստիպել դիմել ծայրահեղ քայլերի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930