Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար. «Փաստ»

Ապրիլ 10,2025 10:25
portfel

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
02:07
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն կրթություն չունեցող անձինք չպետք է հայտնվեն այնպիսի տեղերում, որտեղ բարձրագույն կրթություն ու հատուկ գիտելիքներ են պահանջվում։

Այս հարցը լուրջ է նաև պետական կառավարման համակարգում։ Նախ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք կան, որոնք շատ կարևոր ոլորտներ են համակարգում, բայց իրենց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ կապ ու առնչություն չեն ունեցել տվյալ ոլորտի հետ։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականից բարձրագույն կառավարման համակարգում հայտնվեցին մարդիկ, որոնք ընդհանրապես հեռու են եղել պետական կառավարման համակարգից, ու իրենց առավելությունը միայն իշխանական լինելն է ու իշխանափոխության համար սկսված պայքարում կամ հետագայում Փաշինյանին հարելը։

Փոխարենը որոշակի ուղղություններով մասնագիտացված մարդիկ լուրջ դժվարությունների են հանդիպում աշխատանք գտնելու հարցում։ Մյուս կողմից էլ լիովին անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը։ Կադրերն անընդհատ փոփոխվում են, սակայն պարզ չէ, թե ինչ սկզբունքների հիման վրա է դա տեղի ունենում։

Ու այսքանից հետո Փաշինյանը նեղսրտում է, թե իրենց կադրային քաղաքականությունը քննադատում են։ Ճիշտ են անում, որ քննադատում են։ Մյուս կողմից՝ կադրերի հարցում սղության մասին հայտարարությամբ ջանում է արդարացնել իր ապաշնորհությունը, այդ թվում՝ խայտառակ կադրային քաղաքականությունը։

Հաջորդը. վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ասում է, թե մասնագետները շատ բարձր աշխատավարձեր են ստանում մասնավոր կամ այլ սեկտորում ու չեն ուզում գալ պետական համակարգ, մյուս կողմից էլ՝ «դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։

Իհարկե, ոչ մեկ դեմ չէ, որ պետական համակարգում բարձր աշխատավարձեր լինեն, ու դա միայն չտարածվի ամենաբարձր պաշտոնյաների վրա, բայց դրա փոխարեն հարկավոր է, որ հանրությանը շատ բարձր ծառայություններ մատուցվեն։ Նախ՝ պետք է հասնել նրան, որ պետական աշխատանքը, բացի աշխատավարձերի հանգամանքից, նաև պատվաբեր լինի, հանրությունը գնահատի դրա նշանակությունը, ու պաշտոնը չծառայեցվի միայն սեփական շահերին։

Այլ հարց է, որ Փաշինյանը բազմաթիվ թիմակիցների փողոցից բերել, բարձր պաշտոնների է նշանակել, ու նրանք հսկայական աշխատավարձ են ստանում գրեթե ոչինչ չանելու կամ «ուսապարկի» կարգավիճակով սոցցանցերում թրև գալու և կիսագրագետ մեկնաբանություններ անելու համար, այնինչ բազմաթիվ մասնագետներ ստիպված են աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930