Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծաղելին այն է, որ տեքստի բովանդակության մասին խոսում է մեկը, որը տարիներ շարունակ հանրությանը հրամցրել է իրականության հետ կապ չունեցող հեքիաթներ. «ՉԻ»

Ապրիլ 10,2025 09:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է. «Արդեն 4 տարուց ավելի հայկական բոլոր հնարավոր հարթակներով շրջանառվում էր մի տեքստ, որի տակ որպես հեղինակ գրվում էր Հրանտ Մաթևոսյանի անունը։

Այս չորսուկես տարվա ընթացքում ոչ ոք չէր կասկածում դրա ճշգրտությանը, և առավել ևս ոչ մի բանասեր կամ գրականագետ, կամ գրողի ընտանիքի որևէ անդամ չէր հայտարարում, որ այդ տողերի հեղինակը ոչ թե Հրանտ Մաթևոսյանն է, այլ՝ Վանո Սիրադեղյանը։

Չէր հայտարարում, որովհետև մեր միջավայրում նորմալ էր նայել և չտեսնելը, կարդալ և չնկատելը, լսել, բայց չլսելը։ Կամ, եթե հայտարարվել էր, ապա չի տարածվել, որովհետև մեր միջավայրում նման «աննշան դետալները» էական չեն համարվել»։

«ՉԻ». Եկեք էս բլա-բլա-բլա տեքստի վրա շատ չխորանանք: Հիմա մարդ է, թող կրթվի, մեկ էլ տեսար, իսկականից սկսեն իրարից տարբերել հայ գրողներին:

Բայց մեզ «բացում է» այս գրառման տակ հայոց հաղթանակների տեղեկատվական գուրու Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանությունը: Գրել է. «Որովհետև բովանդակությունը հերքել չեն կարող։ Պիտի երկրորդական հարցի վրա խորանան»։

Ծիծաղելին այն է, որ տեքստի բովանդակության մասին խոսում է մեկը, որը տարիներ շարունակ հանրությանը հրամցրել է իրականության հետ կապ չունեցող հեքիաթներ: Իր համար, փաստորեն, կարևորը հաղթական և գյոռբագյոռ տեքստերի բովանդակությունն է եղել, ոչ թե դրանց ճշգրտությունը, օբյեկտիվությունը:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930