ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի Ինֆանտինոն շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության:
Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք կկարողանաք կարևոր ներդրում ունենալ ՈՒԵՖԱ-ի և, ինչը ամենակարևորն է, մեզ բոլորիս միավորող համաշխարհային սպորտի զարգացման գործում:
Լավագույն մաղթանքներս եմ հղում և ցանկանում եմ հաջողություն ու համարձակություն առջևում առկա բոլոր մարտահրավերների դեպքում:
Կարդացեք նաև
Հարգելի՛ նախագահ, անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը», – մասնավորապես, ասված է շնորհավորական նամակի մեջ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա