Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
««Տատիկների գործը» ինձ պատահած ամենածանր վարույթներից մեկն է։ Բարոյակա՛ն առումով՝ ամենածանր։ 10 օր է անցել՝ բայց, միևնույն է, ես ներքուստ հրաժարվում եմ «տեղավորվել» այդ գործի մեջ։ Այն ստեղծվել է՝ որպես նիկոլական քարոզչության գործիք «ընտրակաշառք»-ի կեղծ թեմայով, բայց վերածվել է նիկոլիզմի ողջ թշվառությունն ի ցույց դնող մի կանթեղի, «չի կարելի»-ների մասին մի կենդանի ուղեցույցի»։