Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մելիքբեկյան. «Վրաստանից կրած պարտությունից հետո վարչապետն ինձ ոչինչ չի ասել»

Ապրիլ 09,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը անդրադառնալով Խորեն Հովհաննիսյանի ֆուտբոլի դպրոցին՝ հայտարարեց. «Ես երջանիկ կլինեմ, եթե մենք կարողանայինք ոչ միայն Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալ, այլեւ հայազգի բոլոր այն ֆուտբոլիստների, որոնք մեծ լումա ունեն հայկական ֆուտբոլում: Ցանկացած ֆեդերացիայի նախագահ պիտի երջանիկ լինի Խորեն Հովհաննիսյանի դպրոց ունենալու, որովհետեւ Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստն է: Ես ուրախ կլինեի, եթե դուք մեզ քննադատեիք, որ չունենք Անդրեասյանի դպրոց»:

Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց. «Արմեն Նիկողոսյանը ասաց, որ երջանիկ կլիներ, եթե ֆեդերացիան ունենար ակումբներ մեր լեգենդար ֆուտբոլիստների անուններով: Հենրիխ Մխիթարյանի անվան ակումբ ուզո՞ւմ եք ստեղծել, թե՞ ոչ: Կամ լինելու համար դուք ձեզ երջանիկ կզգա՞ք: Եվ հարց Արմեն Մելիքբեկյանին: Պիտի անդրադառնամ նորից Վրաստանի հետ չարաբաստիկ խաղին: Կառավարական տրիբունայից դուք եւ վարչապետը հետեւում էիք հանդիպումներին: Պարտություններից անմիջապես հետո կամ Երեւան վերադառնալուց հետո ձեր եւ վարչապետի միջեւ որեւէ խոսակցություն եղե՞լ է, վերլուծե՞լ եք այդ պարտությունը, կամ վարչապետը ձեզանից ինչ-որ բան պահանջե՞լ է»:

Արմեն Մելիքբեկյանը պատասխանեց. «Շատ կարճ ասեմ: Ոչ, վարչապետն ինձ ոչինչ չի ասել: Խաղից հետո շատ կարճ շփում է եղել:

Պարոն Նիկողոսյանը ակումբի մասին չէր խոսում, դպրոցի մասին էր խոսում: Հենրիխ Մխիթարյանը դեռեւս գործող ֆուտբոլիստ է, բայց ես, իհարկե, շատ մեծ ուրախությամբ կուզեի ու նաեւ ամեն ինչ կանեմ, որ երբ կարիերան ավարտի, Հենրիխ Մխիթարյանի անվան դպրոց լինի: Պարոն Նիկողոսյանը երբ խոսում էր հանրահայտ ֆուտբոլիստների մասին, ես վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը դրանից դուրս չէր: Հենրիխ Մխիթարյանը Անկախ Հայաստանի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է: Եվ, բնականաբար, խոսքը նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին էր: Եվ այստեղ ոչ մի այլ կարծիք լինել չի կարող»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Ասելա, եթե անգամ Սան Մարինոյին 20:0պարտվենք, մենք մեզ պարտված չենք ճանաչի:

    Իսկ ֆուտբոլի դպրոցի դեպքում կարևորը որակնա ոչ թե քանակը: Թե էտ ֆուտբոլիստը քանի հատ նորմալ ֆուտբոլիստա պատրաստել:

    Իրսանց շեֆի նման ֆիքսված են ոչ արդյունքի վրա այլ ստից թվեր ասելու: Ասենք ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվը 2018-ի նկատմամբ աճելա 5անգամ:

    Գնում են դպրոցներում երեխաներին ֆորմա են տալիս նկարում են, գրանցում են որպես ֆուտբոլով զբաղվող: իրականում թտ երեխան որ տարեկան 4անգամ ֆուտբոլ խաղա լավա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930