«Նախարարությունն ունի՞ արդյոք Հայաստանի բոլոր ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների մեկ անգամ պատշաճ կահավորման, գծանշման համար անհրաժեշտ ծախսի հաշվարկ: Թեկուզ փորձագիտական ինչ-որ գնահատական եւ ժամկետ, երբ կարող ենք ունենալ պատշաճ կահավորված ու գծանշված ճանապարհներ»,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանից հետաքրքրվեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Փոխնախարարը պատասխանեց, որ նման հաշվարկ չունեն. «Չունենք այդպիսի հաշվարկներ, բայց պահանջ է ներկայացված սպասարկող ընկերություններին ամեն օր հետեւել ճանապարհների պատշաճ կահավորմանն ու ցանկացած խնդիր արձանագրելու դեպքում սպասարկող ընկերությունները պարտավոր են վերացնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ